Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 16:19
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ («Փաստինֆո») | Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները | Օպերային թատրոնը Հանրապետության տոնին նվիրված առցանց համերգ է պատրաստել | Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. 24TV | Կորոնավիրուսը ռոբոտների համար նոր աշխատատեղեր է ստեղծել | Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ԱՆ-ի խոսնակ | «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի | Այֆոնները կարող են ընդհանրապես անլար դառնալ |

Առողջապահություն

91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից
91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից
21/05/2020 15:07

91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70 տոկոսը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նա խորին շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից: