Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 15:41
Իտալիայից Հայաստան է բերվել շարժական մամոգրաֆ | news.am 100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ | Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան | Հարյուր տարի առաջ Առաջին Հանրապետության ՊՆ-ին կատարած 75 դոլարի նվիրատվության ստացականը | Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ | Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ | Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը | Երեկվա խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում։ |

Առողջապահություն

Բժիշկ Միխայիլ Վարդապետով․ Բոլոր երկրներին խորհուրդ կտայի հետեւել Շվեդիայի եւ Բելառուսի օրինակին
Բժիշկ Միխայիլ Վարդապետով․ Բոլոր երկրներին խորհուրդ կտայի հետեւել Շվեդիայի եւ Բելառուսի օրինակին
20/05/2020 21:16

Մոսկվայի «Սպարտակի» նախկին բժիշկ, Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը դրական է գնահատում Շվեդիայի եւ Բելառուսի փորձը՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ կարանտին չսահմանելու եւ տնտեսությունը թեկուզ մասամբ չփակելու հարցում։

«Եթե իշխանությունը ցանկանում է տուգանել դիմակի բացակայության համար, դրանից առաջ պետք է մարդկանց ապահովի այդ դիմակով։ Եթե խանութի կամ

 

հիմնարկի մուտքի մոտ անվճար դիմակ տան եւ դուք հրաժարվեք, այդ դեպքում պետք է տուգանել։ Եթե գնում ես սեփական գումարով, պետք է ունենաս ընտրության հնարավորություն։

Հիմա գտնվում եմ Հայաստանում։ Այստեղ աստիճանաբար հանվում են սահմանափակումները, մենք վերադառնում ենք բնականոն կյանքին։ Բայց վարակվելու ռիսկը դեռ մեծ է, դիմակ դնել անհրաժեշտ է։

Չափազանց դրական եմ ընդունում Շվեդիայի եւ Բելառուսի որդեգրած քաղաքականությունը, նրանց ամեն ինչ թողեցին նույն ձեւ։ Եթե ինձ հարցնեին, բոլոր երկրներին խորհուրդ կտայի հետեւել նրանց օրինակին։ Տնտեսություններին հասցված վնասներն անհամադրելի են այս հիվանդության վտանգների հետ»,- Վարդապետովի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հայտնի բժիշկը դեռ ապրիլի կեսին հորդորել էր վերացնել կարանտինը եւ թույլ տալ մարդկանց դուրս գալ զբոսանքի։

news.am