Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 16:07
Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. 24TV | Կորոնավիրուսը ռոբոտների համար նոր աշխատատեղեր է ստեղծել | Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ԱՆ-ի խոսնակ | «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի | Այֆոնները կարող են ընդհանրապես անլար դառնալ | «Բարսելոնայի» հայ մարզիչը. NEWS.am Sport-ի հարցազրույցը (ֆոտո) | Իտալիայից Հայաստան է բերվել շարժական մամոգրաֆ | news.am 100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ |

Տարածաշրջան

Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
19/05/2020 16:01

Մայիսի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը:

Նախարարները, համաձայն երկու երկրների նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո ստացած ցուցումների, քննարկել են Դաղստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիների կուտակման խնդիրն ու այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն երկու երկրները այս խնդրի լուծման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման, այդ թվում ՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ:

Նախարարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Ադրբեջանի արտգործնախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է վերջերս տեսակոնֆերանսի ձևաչափով Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: 

tert.am