Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 16:33
Վերին Լարսի անցակետում գտնվող 70 ՀՀ քաղաքացի ուղևորվեց Հայաստան | «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ («Փաստինֆո») | Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները | Օպերային թատրոնը Հանրապետության տոնին նվիրված առցանց համերգ է պատրաստել | Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. 24TV | Կորոնավիրուսը ռոբոտների համար նոր աշխատատեղեր է ստեղծել | Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ԱՆ-ի խոսնակ | «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի |

ՏՏ

Հայաստանում նոր iPhoneSE-ի վաճառքը կմեկնարկի մայիսի 8-ից (ֆոտո)
Հայաստանում նոր iPhoneSE-ի վաճառքը կմեկնարկի մայիսի 8-ից (ֆոտո)
05/05/2020 11:07

Երկար սպասված իրադարձությունն այլևս իրականություն է: iPhone SE-ի փառահեղ  վերադարձը՝ նոր տեսքով: Ոչ մի հատուկ պրեզենտացիա՝ նոր iPhone-ի մասին տեղեկացնող էջը պարզապես  հայտնվել է Apple-ի պաշտոնական կայքում, ինչը պայթող ռումբի արդյունք տվեց:

Մեդիա  հարթակները միաձայն կանխատեսում են նոր iPhoneSE-ի  (ամենաակտուալներից  ամենամատչելիի) խելահեղ հանրահռչակումը: Այդ մասին են վկայում նաև առաջին նախապատվերների տվյալները Չինաստանում՝ մի քանի ժամում գրանցվել է  ավելի քան 340 000 պատվիրատու:

Գլխավոր պատճառը՝ դեռ երբեք Apple-ի ամենանոր մոդելի սմարթֆոնի օգտատեր դառնալու հնարավորությունն այդքան բարձր չի եղել:

Նորույթի արժեքը սկսում է 289 900 դրամից: Առանց  այն էլ հասանելի արժեքը դառնում է ավելի դուրեկան, երբ որոշ պաշտոնական ներկրող ընկերություններն առաջարկում են ձեռք  բերել այն ապառիկով՝ ընդամենը 12 080 դրամ/ամիսը:

Նոր iPhone SE-ն ստացել է iPhone 8-ի դիզայնը: Ներկայացված է  երեք  գույնով՝ սև, սպիտակ և վառ կարմիր: Նորույթին վերադարձրել են հանրահայտ «Տուն» կոճակը՝ Touch ID v2 մատնահետքի սկաներով: Էկրանի չափն ամենահայտնին է՝ 4,7 դյույմ, Retina HD-ով: SE-ի պրոցեսորն ամենահզորն է շուկայի Apple սարքերի պրոցեսորներից՝ A13 Bionic, որը տեղադրված է iPhone 11-ում և 11 Pro-ում: Մյուս առավելություններից  է՝ 12 մեգապիքսել հզորությամբ  տեսախցիկը, անլար լիցքավորման հնարավորությունն ու eSIM տեխնոլոգիան:

Բոլոր վերոնշյալ առաջատար հատկությունները երբեք  դեռ չեն եղել այսքան  հասանելի: Այդ իսկ պատճառով լրագրողներն ու բլոգերները կանխատեսում են նոր iPhone SE-ի դեֆիցիտը և խորհուրդ  են տալիս արագացնել նախապատվերի գրանցումը, որպեսզի առաջիններից մեկը ստանաք տենչալի նորույթը ցանկալի գույնով և հիշողության ծավալով:

Հայաստանում նոր iPhoneSE-ի  վաճառքը կմեկնարկի մայիսի 8-ից:

Մերօրյա անկայուն աշխարհում չի փոփոխվում կարծես  թե  միայն մեկ բան՝ Apple-ը կրկին մեկ քայլ առաջ է բոլորից և շուկային է առաջարկում սմարթֆոն, որին վիճակված է դառնալ իրական բեսթսելլեր:

Պատվիրել նոր iPhoneSE-ն կարող եք հետևյալ պաշտոնական ներկրողներից՝ Mobile CentreZigZagiStore,MTSUCOM: