Եթե Դուք էկոտուրիզմի այն սիրահարներից եք, ովքեր ադրենալին ստանալու ուղիներ են փնտրում, ապա էկոտուրիզմի էքստրիմ հանգստի տեսակը հենց Ձեզ համար է: Նման արկածախնդիրները, այցելելով Հայաստան, միշտ մեծ բավականություն են ստանում: Հայաստանն իր բազմատեսակ լանդշաֆտով նպասում է էկոտուրիզմի բոլոր ճյուղերի զարգացմանը և խթանմանը:
Յելլ էքստրիմ պարկ զիպլայն
Զիպլայնը էքստրիմ էկոտուրիզմի սիրահարների դասական զվարճանքներից մեկն է: Զիպլայնի լավ կողմերից մեկն այն է, որ սա հատուկ հմտություններ չի պահանջում: Ենոքավանում գտնվող Յելլ էքստրիմ պարկն ունի 5 տարբեր զիպլայններ: Պարկը տարվա բոլոր եղանակներին բաց է այցելուների համար:
Բացի հենց զիպլայնից, էքստրիմ էկոտուրիզմի երկրպագուներին պարկը նաև առաջարկում է բազում այլ զվարճանքներ՝ ձիավարություն, մագլցում, քայլարշավներ և այլն:
Օդապարիկներ
Եթե կարծում եք, որ Հայաստանն ամենահամապատասխան վայրը չէ արծվի թռիչքի բարձրությունից լանդշաֆտի գեղեցկությամբ հիանալու համար, ապա վերանայե՛ք Ձեր մոտեցումը:Այստեղ օդապարիկը հնարավորություն է տալիս զմայլվել անասելի տեսարաններով: 40 րոպե շարունակ գետնից 1000 մետր բարձրության վրա գտնվելը կփոխի ցանկացած այցելուի պատկերացումները Հայաստանի գեղեցկության մասին: Կախված նրանից` արևածագի, թե արևամուտի սիրահար եք, կարող եք ընտրել ձեր նախընտրած ժամը այս փորձառնությունն ունենալու համար:
Ինչպես և զիպլայը, օդապարիկը նույնպես այն հաճույքներից է, որոնք չունեն եղանակային սահմանափակումներ (բացառությամբ հատուկ դեպքերի):
Լեռնագնացություն
Հայաստանը լեռնաշատ երկիր է: Այս իսկ պատճառով լեռնագնացները վայելում են իրենց յուրաքանչյուր այցը Հայաստան: Հայաստանյան լեռնագնացությունը հնարավորություն է տալիս բացահայտելու վայրի բնության գաղտնիքների գեղեցկագույն մարգարիտների հետ հարմոնիայի մեջ ապրելը:
Երկրում լավագույն ուղղություններից է Արագած լեռը, որը ամենաբարձրն է Հայաստանում, Ամբերդ ամրոցը, Քարի լիճը և այլն:Արագած ուղևորվելուց անհրաժեշտ է հիշել, որ լեռն ունի 4 գագաթ, որոնք տարբեր բարդության աստիճանների են:
Պետք է չմոռանալ այն այցելուների մասին, ովքեր նոր են սկսում լեռնագնացության իրենց փորձը և չունեն հատուկ նախապատրաստվածություն: Հայաստանյան լեռնագնացությունը հնարավորություն է տալիս նաև նման այցելուներին վայելելու հեշտ ուղիները: Դրանցից են՝ Դիլիջանի ազգային պարկում գտնվող Ջուխտակավանքը, Պարզ լիճը, Հաղարծինը և այլն:
Ձմեռային սպորտաձևեր Ծաղկաձորում
Ծաղկաձորը հիանալի վայր է ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար: Ծաղկաձորում գործում է լեռնադահուկային ռեզորտ, որը հարմար ուղիներ է առաջարկում և՛ սկսնակների, և՛ փորձառուների համար: Բացի ռեզորտից, Ծաղկաձորն ունի անխախտ ձյան լեռներ, որոնք նորանոր փորձություններ են առաջարկում այցելուներին:
Ծաղկաձորի տեղակայվածությունը հնարավորություն է տալիս լավ եղանակային պայմաններում տեսնել Սևանա լիճը, ինչպես նաև Արարատը:
Թռչնադիտարկում
Հայաստանը ավելի քան 350 թռչնի տեսակի համար բնակավայր է հանդիսանում: Այդ տեսակներից 245-ը բազմանում են հենց այստեղ: Եթե Դուք թռչնադիտարկման մեծ գիտակ և սիրահար եք, ապա Հայաստան գալը պետք է անպայման լինի Ձեր ցուցակում: Գտնվելով Սև և Կասպից ծովերի միջև՝ Հայաստանը իդեալական բիոաշխարհագրական կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև: Արփի լիճը գանգրափետուր հավալուսնի փոքրաթիվ բնակչության վայր է:
Մայիսից հուլիս, ինչպես նաև սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանն ամենահարմարն են թռչնադիտարկման համար: Հայաստան ձեր այցը անհրաժեշտ է պլաանվորել նվազագույնը 8 օրով: Այդպիսով կհասցնեք վայելել թռչնադիտարկման ամբողջ ընթացքը:
Տեքստը՝ Աննա Տլուստոխովիչի
Լուսանկարները՝ Yell.am-ի, Panorama.am-ի, onewaytour-ի, armlur և nabu.am-ի