Նախ սկսենք ամենապարզից. ի՞նչ է ռաֆտինգը: Դա թիավարվող ռեզինե նավակ է, որը սարերից հետևում է գետի ուղղությանը: Այդ նավը կարող է իր վրա կրել 4-20 մարդ: Այս էկոտուրիզմի ձևը համեմատաբար նոր է Հայաստանում:
Եթե դուք նախընտրում եք էքստրիմ հանգիստը, ապա ձեզ կհետաքրքրի այն փաստը, որ ռաֆտինգն այժմ ամենատարածված էքստրիմ հանգստի ձևերից է: Շատերը Հայաստանը չեն պատկերացնում որպես էկոտուրիզմի էքստրիմ հանգստի կենտրոն, սակայն այդ այցելուներին սպասվում է հաճելի անակնկալ:
Հայաստանում ռաֆտինգի լավագույն վայրը
2017թ. Լոռու մարզում հիմնադրվեց «Ռաֆտինգը Հայաստանում» ընկերությունը: Այս ընկերությունը ուղղված է Հայաստանում ռաֆտինգի՝ որպես էկոտուրիզմի ճյուղ զարգացնելուն: Հայաստանն ունի 4 հիմնական ռաֆտինգի ուղի: Այս ուղիները Հայաստանի ամենաարագ գետերի վրայով անցնողներն են: Իհարկե, չենք մոռանա նաև նշել Արցախում ռաֆտինգի լավագույն վայրերը:
Ձորագետ
Երևանից 160կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանավանով անցնում է Ձորագետ գետը: Ռաֆտինգի ուղին սկսվում է քաղաքից 2 կմ հեռավորության վրա և անցնում է Լոռու բերդի, Հնեվանք համալիրի, միջնադարյան կամրջի կողքով:
Ռաֆտինգի ուղու երկարությունը հաստատուն չէ: Կախված տարվա եղանակից, գետի առատությունից և մի քանի այլ հանգամանքներից՝ ուղին կարող է փոփոխվել: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ռաֆտինգի տևողությունը կարող է տատանվել:
Ռաֆտինգում՝ որպես սպորտաձև, գոյություն ունեն բարդության աստիաճաններ: Ձորագետի բարդության աստիճանը 6 է: Դա նշանակում է, որ Ձորագետի ուղին համապատասխան է միայն լավ մարզավիճակում գտնվող մարդկանց համար:
Ձորագետի ռաֆտինգի լավագույն ժամանակը գարնանն է, հատկապես մայիսին: Այդ ժամանակ եղանակային պայմանները լավագույնն են, իսկ ջրի բարձրությունը՝ բավականին բարձր: Ամռանը ջրի մակարդակը շատ ցածր է, սակայն միևնույն է հնարավոր է ռաֆտինգով զբաղվել Ձորագետում:
Քասախ
Քասախը սկսում է Արագած լեռից՝ ուղղվելով դեպի Մեծամոր գետ: Քասախի բարդության աստիճանը 3 է: Այսինքն Քասախի վրա ռաֆտինգը շատ հարմար է նաև այն մարդկանց համար, ովքեր այդքան էլ լավ մարզավիճակում չեն:
Դեբետ
Դեբետը կազմվում է Փամբակ և Ձորագետ գետերով: Ունի 152 կմ երկարություն: Ինչպես և Քասախը, Դեբետը նույնպես ունի 3-րդ աստիճանի բարդություն: Էկոտուրիզմի սիրահարները, ովքեր ուզում են զգալ նոր հաճույքներ, կարող են իրենց թույլ տալ անցնել Դեբետի ռաֆտինգի ուղին:
Դեբետը առավել գեղեցիկ ու հարմար է ռաֆտինգի համար հունիս ամսից մինչև հոկտեմբեր: Այս սեզոնին և՛ ջրի մակարդակը, և՛ եղանակը շատ համապատասխան են ռաֆիտինգի համար:
Հայաստանի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը այս գետի կողքին են տեղակայված: Դրանցից են՝ Հաղարծին և Սանահին վանքերը, ինչպես նաև Բարձրաքաշ և Սուրբ Գրիգոր վանքերը: Այսպիսով բացի ադրենալինի բարձր աստիճանից՝ Դուք նաև ունենում եք հնարավորություն վայելելու և բացահայտելու մշակութային և պատմական կենտրոններ:
Թարթառ
Անցում կատարելով Արցախ՝ պետք է նշել Թարթառը ամենագեղեցիկ գետերից է: Այն ունի 220 կմ երկարություն և 3-րդ աստիճանի բարդություն:
Մայիսն ամենահարմար ժամանակն է Թարթառի հրաշքները վայելելու համար: Գետն անցնում է զարմանահրաշ տեղանքների կողքով, որոնք էկոտուրիզմի զարգացմանը նպաստող ամենակարկառուն վայրերից են: Խիտ անտառները, որոնք տիպիկ են Արցախի համար, ռաֆտինգի ուղով տանում են դեպի միջնադարյան եկեղեցի Դադիվանք:
Սահմանափակենք մեր ցուցակը մի քանի խորհուրդներով, որոնք առաջին օգնություն են էկոտուրիզմի սիրահարների համար, ովքեր ուզում են փորձել ռաֆտինգի հմայնքը:
Մի՛ սահմանապակեք Ձեզ դասական էկոտուրիզմի հաճույքներով: Փորձե՛ք նոր հետաքրքրություններ, ինչպիսին է ռաֆտինգը Հայաստանում:
Տեքստը՝ Աննա Տլուստոխովիչի
Լուսանկարը՝ panorama.am, Toptrip և Վիկիպեդիայի