Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 16:11
Եթե մենք որևէ պարագայում որևէ մեկի կողմից ընկալվենք որպես օկուպանտ, ընկալվելու ենք միայն Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի արդյունքում․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) | Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին | Աշխատակիցներին սպառնում են՝ հանրահավաքի չմեկնելու դեպքում կկորցնեն աշխատանքը. ՀԺ | Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ | Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ |

Զբոսաշրջություն

Էկոտուրիզմը Հայաստանում
Էկոտուրիզմը Հայաստանում
17/04/2020 19:33

Շատերը իրենց հանգստյան օրերին կազմակերպում են խորովածով հավաքույթներ որևէ լճի կամ գետի ափին: Ցավոք քչերն են գիտակցում, թե ինչ են կորցնում՝ իրենց հանգիստը նման ձև անցկացնելով:
Մի պահ պատկերացրեք, որ ունեք հնարավորություն ձեր սեփական աչքերով տեսնելու վայրի բնության հրաշքները: Փոշոտ ճանապարհներից հեռու կարող եք տեսնել բնության իրական գեղեցկությունը՝ ուսումնասիրելով յուրաքանչյուր անծանոթ ծաղիկ, գտնելով հովտաշուշանների անծայրածիր փնջեր: Վստա՛հ եղեք, որ նման հանգիստը ընդմիշտ կտպավորվի ձեր հիշողության մեջ:
Էկոտուրիզմը հնարավորություն է տալիս սեփական ուժերը փորձել վայրի բնության մեջ: Երբևէ փորձե՞լ եք վրան կապել, կրակ վառել, կամ էլ այդ կրակի վրա պատրաստել շատ համեղ ընթրիք:

Գյուղական տուրիզմը էկոտուրիզմի ավելի նոր ուղղվածություն է, որը դեռ զարգացման շրջանում է: Այն օրեցօր դառնում է Հայաստանում ամենատարածվածներից մեկը: Այսպիսի հանգիստը քաղաքային կյանքից հոգնած մարդկանց համար իդեալական տարբերակ է: Հայկական յուրաքանչյուր գյուղ ունի իր ավանդույթները և ապրելակերպը: Այդ ամենին ծանոթանալու լավագույն տարբերակը հայկական որևէ գյուղում գիշերակացով հանգիստ անցկացնելն է: Այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում էկոտուրիզմի լավագույն վայրերից մի քանիսը:





Գետիկի հովիտը տեղակայված է Գեղարքունիք մարզում գտնվող Միափոր և Արեգունի լեռների միջև: Գեղեցիկ բնությունից բացի այստեղ բազմաթիվ տեսարժան վայրեր կան: Վերջին շրջանում Գետիկ գյուղը դարձել է գյուղական տուրիզմի ամենատարածված կենտրոններից մեկը: Այստեղ հաճախ անցկացվում են հացահատիկների մշակման և ազգային քաղցրավենիքների պատրաստման վարպետաց դասեր: Այցելուներին հնարավորություն է տրվում ներկա գտնվել այծի տեղական պանրի պատրաստման գործընթացին: Գետիկ գյուղում վերջերս բացվել է նաև գորգերի խանութ, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ գորգագործության տեղական ավանդույթներին և գաղտնիքներին: Փաստացի, գյուղում ցանկացած մարդ կարող է իրեն հետաքրքրող զբաղմունք գտնել: Անհրաժեշտ է նշել նաև այն փաստը, որ Գետիկ գյուղը հայտնի է իր մեղվաբուծության հաջողություններով:




Հայաստանում էկոտուրիզմը հասել է նոր հաջողությունների շնորհիվ էկո գոտի Գեղադիրի: Լեռնային այս գյուղը պահպանել է իր մաքրությունն ու գեղեցկությունը: Ավելին՝ էկոլոգիական գոտին այս տարածքը դարձրել է այցելուների համար առավել հետաքրքիր: ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթում օգտագործվում են բացառապես օրգանական մթերքներ, որոնք հենց տեղում են մշակվում և աճեցվում: Արևի էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար: Հենց այդ էլեկտրաէներգիան էլ օգտագործվում է զբոսանքի հեծանիվների լիցքավորման համար:
Ընտանի կենդանիները դարձել են այս կենտրոնի ամենակարևոր մասնիկը: Այցելուներին հնարավորություն է տրվում կերակրել այծերին, գառներին, հավերին և ճագարներին, ինչպես նաև փորձել կթել կովերին, զբոսնել ձիերով կամ ավանակներով:
Գյուղը նաև տալիս է B&B-ների ընտրության լայն հնարավորություն, որոնց գները շատ մատչելի են:




Ուրցաձոր գյուղը դարձել է հայաստանյան էկոտուրիզմի կենտրոններից մեկը: Այստեղ անցկացվում են էկոլոգիական դասընթացներ, որպեսզի մարդիկ ավելի մոտ լինեն բնությանն ու ավելի լավ հասկանան դրա կարևորությունը: Բացի դրանից գյուղում անցկացվում են քայլարշավներ և ձիերով զբոսանքներ: Այցելուները կարող են գիշերել փոքրիկ B&B-ներում կամ հենց գյուղի բնակիչների տներում: Վերջինս ավելի հետաքրքիր փորձ է յուրաքանչյուրի համար:



Անցում կատարելով դեպի Արցախ, չենք կարող չնշել Նորագյուղը: Վերջինս ունի բոլոր պայմանները էկոտուրիզմի ակտիվ զարգացման համար: Յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը առանձնացնում է Նորագյուղը հայաստանյան էկոտուրիզմի մնացած բոլոր կետերից: Մաքուր աղբյուրի ջուրը և լեռնային օդը, ինչպես նաև օրգանական սնունդը դրախտային է էկոտուրիզմի սիրահարների համար:
Այցելելով Արցախ անպայման պետք է գնալ քայլարշավի: Ամեն քայլափոխի կարելի է գտնել արցախյան հատուկ ավանդույթներով մի փոքրիկ գյուղ: Իհարկե հնարավոր չէ չնշել այն յուրահատուկ փաստը, որ միայն Արցախը կարող է տալ հնարավորություն այցելուներին թե՛ համտեսել, թե՛ փորձել ինքնուրույն պարտաստել ժենգյալով հաց ավանդական արցախյան ուտեստը:

Հանգիստը Հայաստանում յուրահատուկ մշակութային և պատմական փորձ է: Էկոտուրիզմը Հայաստանի մշակույթի հետ ծանոթանալու լավագույն տարբերակներից է: Իրական հայաստանյան էկոտուրիզմի փորձառնությունը ձևավորվում է հենց բնիկների հետ շփվելու և տեղական ավանդույթներին ծանոթանալու միջոցով: Վերջին ժամանակներում Հայաստան ժամանած յուրաքանչյուր այցելուի շնորհիվ էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի մեծ աճ է նկատվում:

Նյութը՝ Աննա Տլուստոխովիչի

Լուսանկարները՝ Քնար Բաբայանի, Ուրցաձոր էկո-կրթական կենտրոնի, ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթի, Գետիկի Հովիտի