Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 23:48
Մայրիկիս արդեն երեք ամիս կլինի՝ չեմ տեսնում․Աննա Հակոբյան | Ռեալը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ակումբը | Վրաստանը 90 մլն եվրո ֆինանսական օգնություն կստանա Գերմանիայից | Ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ․ կներկայացնեն, հետո կխոսենք․ Արամ Բաբաջանյանը պատասխանել է ԱՆ պարզաբանմանը. «Հետք» | Այսօր իմացա, որ պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ, առաջարկում եմ վերանայել այս հարցը. ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ | Իրավիճակը գնալով բարդանում է, ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը. համաճարակաբան | Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today | Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է |

Իրավունք

Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
09/04/2020 20:15

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների ժամանակ այսօր՝ ապրիլի 9-ին կաշառք վերցնելու համար ձերբակալվել են բաժանմունքի պետ, պետի տեղակալը եւ օպերատիվ ծառայողը։ Այս մասին հայտնում է Araratnews.am-ը։

Ըստ Araratnews.am-ի՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն, նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։