Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 22:39
Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ | Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա | Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են | Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը | Գագիկ Խաչատրյանը վատառողջ է ու պահվում է վատթարագույն պայմաններում․ փաստաբանական խումբն ահազանգում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում է գտնվում Գավառի դեպքերի ժամանակ պարանոցը կտրած երիատասարդը և ինչ է պատմել իրավապահներին | Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով | Պոմպեո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը |

Աշխարհ

2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում տնտեսական անկում կգրանցվի
2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում տնտեսական անկում կգրանցվի
09/04/2020 20:11

2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում տնտեսական անկում կգրանցվի 10,5 տոկոսով տնտեսության արտադրողականության անկման ֆոնին: Այդ կանխատեսումը հինգշաբթի՝ ապրիլի 9-ին հրապարակել են Մյունխենի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի եւ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի մասնագետները, հաղորդում է DW-ը:

Նրանց տվյալներով՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում արտադրության ծավալի անկումը կամրապնդվի 2,3 տոկոսի մակարդակում: Ընդ որում՝ երրորդ եռամսյակում ակնկալվում է աճ. նախորդ ամիսների հետ համեմատած՝ աճը կկազմի 8.7 տոկոս:

Հավանականությունը, որ պանդեմիան կնահանջի ավելի վաղ, քան ակնկալվում էր, ցածր է: Հատկապես լուրջ ցնցումներ են սպասվում արդյունաբերության ոլորտում. առաջին երեք ամիսներում անկումը կազմել է 4,4 տոկոս, ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում այն կհասնի 18 տոկոսի: Ինչ վերաբերում է մասնավոր սպառմանը, ապա այդ ոլորտում կանխատեսվում է 3,3 եւ 13,6 տոկոս անկում առաջին երկու եռամսյակներում: Այնուհետեւ իրավիճակը փոքր-ինչ կկայունանա եւ անգամ կաճի 12 տոկոսով հուլիսից սեպտեմբերի ընթացքում:

Եվրագոտու ՀՆԱ աճը 2019 թվականին կազմել է 1,2 տոկոս՝ ի տարբերություն նախորդ տարվա:

Ավելի վաղ Եվրոպական կենտրոնական բանկն արդեն սկսել էր ձեռքբերել Իտալիայի պետական պարտատոմսերը SARS-CoV-2 պանդեմիայի տնտեսական հետեւանքները մեղմելու համար: