Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 22:10
Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը | Գագիկ Խաչատրյանը վատառողջ է ու պահվում է վատթարագույն պայմաններում․ փաստաբանական խումբն ահազանգում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում է գտնվում Գավառի դեպքերի ժամանակ պարանոցը կտրած երիատասարդը և ինչ է պատմել իրավապահներին | Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով | Պոմպեո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը | Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com| | 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից | Փոխնախարար չեմ ուզում դառնալ, ընտանիքիս ոչ մի անդամի գործի տեղավորելու համար որեւէ մեկին խնդրած չկամ. Ջուլֆալակյան |

Տարածաշրջան

Վրացի սկանդալային լրագրողը վիրավորել է հայերին
Վրացի սկանդալային լրագրողը վիրավորել է հայերին
08/04/2020 00:09

Վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիան վիրավորել է հայերին: Ինչպես հաղորդում է «Վզգլյադ»-ը, նա պատմել է, որ վրացիների գենետիկ կոդը լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, իսկ դրանից հետո ասել է, որ այդ առումով սպասում է հայ գիտնականների հայտարարություններին:

«Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ գենետիկ խմբի են պատկանում մեր հարեւանները: Վստահ եմ, որ նրանց ԴՆԹ-ն ուժեղ է վրացականից եւ կոչնչացնի կորոնավիրուսը, եւ նրանց պետք չեն լինի պատվաստանյութ կամ դեղամիջոց»,- ասել է հաղորդավարը:

«Լրագրողական էթիկայի խարտիան» քննադատել է հաղորդավարին: «Վզգլյադ»-ի հետ զրույցում վրացի հայտնի վերլուծաբան Պետրե Մամրաձեն հայտարարել է, որ նման հայտարարություններով պետք է զբաղվեն իրավաբանները: «Գաբունիան առաջին անգամը չէ, որ պաթոլոգիկ հայտարարություններ է անում: Անցած տարի նա վիրավորեց Վրաստանի բոլոր նորմալ մարդկանց: Վրաստանի օրենքների համաձայն՝ դա գնահատվում է որպես ազգային թշնամության հրահրում»,- ասել է Մամրաձեն:      

Փորձագետը համարում է, որ «հատկապես ներկայիս պայմաններում, երբ ե՛վ Վրաստանը, ե՛ւ Անդրկովկասում նրա հարեւաններն ապրում են այնքան բարդ ժամանակներ, ազգային արժանապատվությանն ուղղված այդօրինակ վիրավորանքները շատ վնասակար են»։ «Դա ոչ միայն անընդունելի է եւ անբարոյական, դա պետք է առաջացնի համապատասխան ադեկվատ արձագանք օրենքի խախտման վերաբերյալ»,-նշել է վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին «Ռուստավի 2» վրացական ալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան սկսել էր իր հաղորդումը Ռուսաստանի ղեկավարության հասցեին հայհոյանքով։

Այնուհետեւ «Ռուստավի 2»-ի նախկին գործադիր տնօրեն Նիկա Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել էր, որ պատրաստ է միզել գինու եւ բորժոմիի մեջ որպես վրեժ այն ընկերությունների նկատմամբ, որոնք վաճառում են ապրանքներ Ռուսաստանին։