Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 01:14
Ադրբեջանի կորուստներից ևս 35 հայտնի անուն | Հրապարակվեց Արցախի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը | ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ չպետք է աչք փակի Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության սրման վրա. կոնգրեսական Էլիոտ Էնգել | Ֆրանսիայի քաղաքական դասակարգը, հանրային կարծիքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հետ է. Մուրադ Փափազյան (տեսանյութ) | Ալիևը պատահաբար խոստովանել է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում | Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող | ԵՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում |

Հայաստան

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
26/03/2020 14:18

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:

Հանդիպմանը խոսվել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, միջուկային անվտանգության թափոնների կառավարման ոլորտներում և նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման մասին: