Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 14:39
Ինչպես տանը խնամել կորոնավիրուսով վարակվածին․ ԱՆ ուղեցույցը | Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է․ Հայկ Չոբանյան | Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան |

Սպորտ

Մխիթարյանը՝ կորոնավիրուսի և «Ռոմայում» մնալու ցանկության մասին
Մխիթարյանը՝ կորոնավիրուսի և «Ռոմայում» մնալու ցանկության մասին
26/03/2020 13:59

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչով է զբաղվում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, նաև խոսել է հաջորդ մրցաշրջանում «Ռոմայում» հանդես գալու հնարավորության մասին:

««Արսենալում» ամեն ինչ մի փոքր այլ էր: Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի գաղափարներից: «Ռոմայում» ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Այստեղ մենք խաղում ենք այն ֆուտբոլը, որը համապատասխանում է ինձ:

Չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Այսօր դու կարող ես խաղալ մի ակումբում, իսկ վաղը կարող ես հայտնվել լրիվ այլ թիմում: Մրցաշրջանը դադարեցված է, և մենք չգիտենք, թե այն երբ կվերսկսվի»,- 31-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Մխիթարյանը նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարն օգտագործում է ընտանիքի անդամների հետ տարբեր թեմաներից զրուցելու, ֆիլմեր դիտելու համար, սակայն չի մոռանում մարզվելու մասին:

«Հեշտ չէ տանից դուրս չգալը, սակայն ես փորձում եմ համակերպվել այս վիճակի հետ: Մենք պետք է մնանք տանը և սպասենք, թե երբ է իրավիճակը լուծում ստանում:

Ես արթնանում եմ, նախաճաշում, ընտանիքիս անդամների հետ զրուցում տարբեր թեմաների՝ վիրուսի, կյանքի, անցյալի, ապագայի մասին: Երեկոներն անցկացնում եմ ֆիլմեր դիտելով:

«Ռոմայի» ֆուտբոլիստները հատուկ ծրագրեր են ստացել տանը մարզումները կազմակերպելու համար: Մենք պետք է մնանք տանը և մեր կարգապահությամբ օրինակ ծառայենք մարդկանց»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ Իտալիան աշխարհում երկրորդ երկիրն է՝ Չինաստանից հետո: Իտալիայում կորոնավիրուսով վարակված է շուրջ 75 հազար մարդ, իսկ մահերի թիվը գերազանցել է 7 հազարը: