Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 13:47
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից | Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) |

Հայաստան

Բերդի մի բնակչի կանգնեցրին, երեխաների հետ գնում էին Էջմիածին ծնունդի մասնակցելու. Գնել Սանոսյան
Բերդի մի բնակչի կանգնեցրին, երեխաների հետ գնում էին Էջմիածին ծնունդի մասնակցելու. Գնել Սանոսյան
26/03/2020 13:54

«Ախր ո՞նց կարելի է այսքան ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ո՞նց...

Ախր ո՞նց կարելի է այս օրերին մեծաթիվ մարդկանցով ծնունդ նշել, եթե դա օրեր անց կարող է ՄԱՀՎԱՆ պատճառ դառնալ, ո՞նց...

Այսօր ականատես եղա մի «ԱՆՆՈՐՄԱԼ» երևույթի.

Սևանի մայրուղու հայտնի «Գայի պոստում», երբ մեր ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հերթով կանգնացնում և ստուգում էին մեքենաները, փորձում հասկանալ ով ու՞ր է գնում, քանի՞ հոգով և այլն։

Բերդի (Շամշադինի) մի բնակչի կանգնեցրեցին և պարզվեց ընտանիքով, երեխաների հետ միասին գնում էին Էջմիածին ծնունդի մասնակցելու։

Հ.Գ.֊ Երբ երկրում արտակարգ դրություն է, երբ տանից կարող ես դուրս գալ միայն 3 պատճառով (1.Խանութ, 2.Դեղատուն, 3. Աշխատանքի այցելելու համար, այն էլ եթե խիստ անհրաժեշտ է), ոնց կարելի է Հայաստանի մի ծայրից գնալ մյուս ծայրը ԾՆՈՒՆԴ նշելու...»: