Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 13:04
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից | Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) |

Աշխարհ

G20-ի հերթական համաժողովն այսօր տեսակապի ֆորմատով կանցկացվի. կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը. ТАСС
G20-ի հերթական համաժողովն այսօր տեսակապի ֆորմատով կանցկացվի. կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը. ТАСС
26/03/2020 09:38

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի G20-ի արտակարգ համաժողովին, որը վերաբերելու է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նշվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի հայտարարությունում:

«Թրամփը վաղը (հինգշաբթի) կմասնակցի G20-ի անդամների տեսահամաժողովին…»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեծ Քսանյակի համաժողովը անցկացվելու է տեսակապի միջոցով: Հանդիպմանը քննարկվելու են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված գործողությունների կոորդինացիան, ինչպես նաև համավարակի տնտեսական հետևանքները:

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ երկրի առաջնորդ Սի Ծինփինը մասնակցելու է առաջիկա համաժողովին, իսկ Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: