Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 14:18
Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է․ Հայկ Չոբանյան | Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից |

Աշխարհ

Սիրիայում ահաբեկիչները փլուզել են կամուրջը, որով անցնում է Հալեպ-Լաթաքիա ռազմավարական նշանակության մայրուղին
Սիրիայում ահաբեկիչները փլուզել են կամուրջը, որով անցնում է Հալեպ-Լաթաքիա ռազմավարական նշանակության մայրուղին
26/03/2020 09:36

«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները չորեքշաբթի պայթեցրել են Ջիսր էշ Շուգուր լեռնանցքի շրջանում գտնվող կամուրջը, որով անցնում է Հալեպ-Լաթաքիա ռազմավարական նշանակության մայրուղին: Այս մասին հաղորդել է կառավարական Syria հեռուստաալիքը:

ТАСС-ի փոխանցմամբ՝ կամուրջը փլուզվել է, երբ զինյալները պայթեցրել են կամրջի հենակները: Դիվերսիայի արդյունքում՝ փակ է Էլ Քֆեիր բնակելի կետի մոտակայքում ավտոմայրուղին:

Ավելի վաղ ահաբեկիչները փլուզել էին Մուհամալ շրջանում գտնվող էստակադի մի մասը: