Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 13:40
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից | Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) |

Աշխարհ

Մոսկվայի քաղաքապետը խոսել է առաջիկայում քաղաքում նախատեսվող սահմանափակումների մասին. Медуза
Մոսկվայի քաղաքապետը խոսել է առաջիկայում քաղաքում նախատեսվող սահմանափակումների մասին. Медуза
26/03/2020 09:33

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ոչ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, փակ կլինեն ժամանցի այգիները, առևտրի կենտրոններն ու հանրային սննդի վայրերը: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ТВЦ հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Ես համարում եմ, որ սրճարանները, ռեստորաններն այս օրերին չպետք է աշխատեն: Առևտրի համալիրները հսկայական են և հավանաբար չեն գործի, բացառությամբ այն սրահների, որտեղ զբաղվում են գյուղատնտեսական կամ առաջին անհրաժեշտության ապրանքների առևտրով: Կենտրոնական այգիների շուրջ նույնպես պետք է մտածել»,- Медуза-ի փոխանցմամբ՝ ասել է Սոբյանինը:

Քաղաքապետի խոսքերով՝ Մոսկվայի իշխանությունները պաշտոնապես նոր սահմանափակումների մասին կհայտարարեն մարտի 26-ին: Միևնույն ժամանակ նաև ընդգծել է, որ Մոսկվայում ոչ աշխատանքային օրերի ընթացքում կշարունակեն գործել արտակարգ իրավիճակների ծառայությունները, իշխանության մարմինները, տրանսպորտը, բանկերը, մթերային խանութները: