Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 13:14
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից | Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) |

Տարածաշրջան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
23/03/2020 22:50

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ երկու երկրներում կարանտինայի ռեժիմով պայմանավորված՝ քաղաքացիների տեղաշարժի համար կգործեն սահմանափակումներ: Այս մասին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Վրաստանում գտնվող եւ Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչեւ մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ armgeorgiaembassy@mfa.am)։

Հայաստան մեկնման ժամի եւ մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Խնդրում ենք հետեւել դեսպանության ֆեյսբուքյան էջին»։