Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 14:42
Ավստրիայում մտադիր են օգտագործել գտնվելու վայրի մասին սմարթֆոնների տվյալները կորոնավիրուսի դեմ պայքարում․ DW | Ինչպես տանը խնամել կորոնավիրուսով վարակվածին․ ԱՆ ուղեցույցը | Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է․ Հայկ Չոբանյան | Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցը հետաձգվել է ոչ կորոնավիրուսի պատճառով
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցը հետաձգվել է ոչ կորոնավիրուսի պատճառով
21/03/2020 09:20

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարվա առաջին կեսին պաշտոնական այց կունենա Ռուսաստանի Դաշնություն․ այցն սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում:

Ի դեպ, առաջին կիսամյակի ընթացքում սպասվում էր նաեւ հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաեւ Վ. Մատվիենկոյի այցը Հայաստան:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ բոլոր այցերն ու հանդիպումները հետաձգվել են առնվազն մինչեւ աշուն: Ընդ որում, հետաձգման պատճառը ոչ թե այսօրվա` կորոնավիրուսի հետ կապված վիճակն է, այցերը չեղարկվել են ավելի վաղ` «կապված գեոքաղաքական ինչ-ինչ խնդիրների հետ»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:

Ի դեպ, հայ ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ նիստը հետաձգվել է, սակայն դա չի եղել կորոնավիրուսից առաջ, այլ` ուրիշ պատճառով, եւ ոչ մինչեւ աշուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում