Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 13:44
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից | Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) |

Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
20/03/2020 16:58

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ժամանակակից կապի միջոցներով ամենօրյա շփման մեջ է իր գլխավորած քաղաքական ուժի ղեկավար կազմի, կառույցների պատասխանատուների եւ համակիրների հետ, ըստ անհրաժեշտության հանդիպումներ է ունենում եւ ուշի-ուշով հետեւում կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին եւ այդ տեսանկյունից` ներհայաստանյան իրավիճակին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Սերժ Սարգսյանի առաջարկով «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը եւ տարբեր ոլորտներում պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող՝ կուսակցության անդամները, մասնագետները վերլուծում եւ առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության, անվտանգության, տնտեսական ոլորտի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ այլ ոլորտներում ճգնաժամային արդյունավետ կառավարման, կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունների իրագործման ուղղությամբ` հաշվի առնելով աշխարհում օրեցօր փոփոխվող միտումները` առաջացող նոր ռիսկերը, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Այդ առաջարկները շարունակաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը` երկիրը ստեղծված բարդ իրավիճակից հնարավորինս անցնցում եւ անվտանգ դուրս բերելու, կարող բոլոր ուժերին համախմբելու մղումով:

ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփյուռքում գործող կառույցները եւ մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` ի շահ Հայաստանի, նրա քաղաքացիների եւ ողջ հայ ժողովրդի»: