Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/08/2020 20:37
Կադրեր Բեյրութում տեղի ունեցած պայթյունից | Անհասականալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան | ԵԴ-ն մեծացրել է ճնշումը Լեհաստանի վրա` դատական ​​համակարգում իրականացվող ռեֆորմի կապակցությամբ | Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ | Մակրոնը հինգշաբթի կայցելի Լիբանան | Հայ խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից. Աննա Նաղդալյան | Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը. Մեդվեդև | Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». panorama.am |

Առողջապահություն

Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է
Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է
22/02/2020 13:44

Վիետնամում կորոնավիրուսով վարակված 3 ամսական երեխան ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VnExpress-ը:

Աղջնակը վարակվել էր տատիկից և մոտ 10 օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց: Երեխան դեռ որոշ ժամանակ կլինի բժիշկների հսկողության ներքո: Փոքրիկի մայրը շնորհակալություն է հայտնել բժիշկներին և հիվանդանոցի ողջ անձնակազմին:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: