Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 13:22
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից | Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավի աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները
«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավի աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները
22/02/2020 13:41

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձևավորման աշխատանքները:

Եվ մեր տեղեկություններով՝ մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները: Վերջիններս այս օրերին փորձում են թիմ հավաքել, որպեսզի ավելի մեծ թիմով և արագ կերպով քարո­զարշավ իրականացնեն:

Նույն պատկերն է նաև Երևանում, այստեղ ևս տարածքներով կզբաղվեն վարչական շրջանների ղեկավարներն ու այդ տարածքից ընտրված պատգամավորները: Եվ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպես «ԱՅՈ»-ի կողմ, նշված է 44 պատգամավորի անուն, սակայն մենք տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ում այդ շրջանում ակտիվ կլինեն բոլորը, իսկ դա կսկսվի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ևս այս օրերին զբաղված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմա­նադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձևավորմամբ: Իմքայլական պատգամավորն ասաց, որ նախկին համապետական ընտրու­թյունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում:

«Մենք շատ լավ գիտե­ինք, երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշա­վը: Մենք շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք», - մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: