Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 13:56
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից | Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) |

Առողջապահություն

Այդ ջերմադիտարկման սարքերի կիրառումը ՀՀ կորոնավիրուսի մուտքը կանխարգելող ոչ այնքան արդյունավետ մեթոդներից է. համաճարակաբան
Այդ ջերմադիտարկման սարքերի կիրառումը ՀՀ կորոնավիրուսի մուտքը կանխարգելող ոչ այնքան արդյունավետ մեթոդներից է. համաճարակաբան
22/02/2020 13:37

Եթե Իրանում կորոնավիրուսի դեպքեր կան, ապա այնտեղից եկող քաղաքացիների հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել, ավելի խստացնել նորմերը, մասնավորապես, վերահսկողությունը սահմանին: Այս մասին Armnews.FM-ի հետ զրույցում ասել է համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը` անդրադառնալով Իրանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերին:

«Լավ հասկանում ենք, որ Հայաստանում չկան այնպիսի միջոցներ, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի ասել, որ կարող ենք բացառել այդ վիրուսի մուտքը կամ տարածվելը Հայաստանում: Դրա համար պարզապես պետք է հսկողությունը մեծացնել օդանավակայանում, ցամաքային սահմանին»,-ասել է նա:

Ինչ վերաբերում  է ջերմադիտարկման սարքերին, ապա Հովակիմ Զաքարյանը նշեց, որ նորմալ ջերմություն ունենալը դեռ չի նշանակում, որ մարդը վիրուսակիր չէ: «Մարդ կարող է վիրուսակիր լինել, սակայն դա դրսևորվի մոտավորապես երկու շաբաթ անց, և այդ  ընթացքում կարող է վիրուսը տարածել: Այդ ջերմադիտարկման սարքերը  կանխարգելման ոչ այդքան արդյունավետ մեթոդներից են, այն տարածված է ամբողջ աշխարհում, բայց մեծ արդյունավետություն չունի»,-ասել է նա:

Բժիշկը կարևորեց նաև այն, թե արդյոք ունենք համապատասխան պայմաններ վիրուսով մարդկանց ճիշտ մեկուսացման,  բուժման համար և ինչպես պետք է այդ պրոցեսը իրականացնել, որ վիրուսը չտարածվի, ինչպես կարելի է հսկել, թե այդ մարդն ում հետ է շփվել, որ վիրուսը հավելյալ չտարածվի, և ուրիշ կոնտակտների հնարավոր շղթան բացահայտվի:

«Ես տեղյակ չեմ, թե արդյոք այդ մեխանիզմն ունենք, թե ոչ, որքանով արդյունավետ կարող ենք կիրառել և չեմ կարող բացառել այն, որ այդ մեխանիզմը ընդհանրապես չկա, որովհետև մինչև այս պահը ես չեմ տեսել, չեմ մասնակցել որևէ միջոցառման, որտեղ կքննարկեն այդ մեխանիզմները»,-ասել է նա և կարևորել նաև բժիշկների պատրաստվածությունը, քանի որ սա նույնպես արտակարգ իրավիճակ է, և պետք է դրան պատրաստ լինել: