Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/04/2020 13:02
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 | Բողոքարկելու ենք, բավականին շատ դիտողություններ ունենք. Տաթևիկ Ռևազյանը` ՀՀ-ում գրանցված ընկերություններին դեպի ԵՄ չվերթներն արգելափակող որոշման մասին | Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն | Նեյմարը ֆուտբոլ է խաղացել շների հետ | Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը. որքա՞ն ստիպված կլինեն վճարել համաշխարհային տնտեսության վերականգնման համար. BBC | ICAO-ի անունից Հայաստանին դիմած Լեոնարդ Վիքսը ցեղասպանագետ է. Ռոբերտ Հայրապետյան | Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից | Ավելի քան 1,5 մլն դոլարի գյուղմթերք է փչացել, քանի որ բեռնատարները մոտ 15 օր կանգնած էին սահմանին. «Սպայկա» (Տեսանյութ) |

Հայաստան

«Գոլդեն Փելես» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չկայացավ. Նարեկ Բաբայան
«Գոլդեն Փելես» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չկայացավ. Նարեկ Բաբայան
21/02/2020 13:06

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չի կայանա: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հյուրանոցի համար նախատեսված աճուրդը չի կայանում: Ինչպես նախորդ դեպքում՝ այնպես էլ հիմա պատճառն այն է, որ գնորդ չի հայտնվել:

Առաջին անգամ աճուրդի չկայանալուց հետո արդեն մեկնարկային գինը 5 տոկոսով նվազել էր՝ դառնալով 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ: Քանի որ այս դեպքում էլ չկայացավ աճուրդը՝ մեկնարկային գինը դարձյալ կնվազի 5 տոկոսով:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ կլինի հաջորդ աճուրդը:

Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվել է հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: 2018-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ը, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: Նշենք նաեւ, որ «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել է:

armtimes.com