Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/04/2020 07:21
ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175 միլիոն դոլարով | Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել | «Արցախը պետք է ազատագրել օլիգարխիկ շրջանակների իշխանատենչական նկրտումներից» | ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն | Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ԴԱՀԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննութայան արդյունքները. Ինչ է բացահայտվել | Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am | 2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում տնտեսական անկում կգրանցվի | Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն |

Հայաստան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել
20/02/2020 20:17

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, հայցը վարույթ է ընդունվել։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Իգոր Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել իր ազատման 23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշումը և, որպես իրավական հետևանք, իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Հայցը դատարան է ներկայացվել  2019 թվականի նոյեմբերի 25-ին։ Հայցը կքննի դատավոր Դանիել Դանիելյանը։ Փետրվարի 21-ին նշանակվել է նախնական դատական նիստը։

«Իգոր Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսաչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23.10.2019թ. թիվ 1539-Ա ոչ իրավաչափ որոշումն անվավեր ճանաչելու և որպես իրավական հետևանք՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնելու պահանջների մասին, ընդունել վարույթ:

ՀՀ վարչապետից պահանջել որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչական դատարանին ներկայացնելու 23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր նյութերը»,-ասված է դատարանի որոշման մեջ: