Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/04/2020 07:06
ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175 միլիոն դոլարով | Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել | «Արցախը պետք է ազատագրել օլիգարխիկ շրջանակների իշխանատենչական նկրտումներից» | ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն | Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ԴԱՀԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննութայան արդյունքները. Ինչ է բացահայտվել | Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am | 2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում տնտեսական անկում կգրանցվի | Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն |

ՏՏ

Հրապարակվել են Samsung Galaxy Tab A 8.4 նոր պլանշետի տեխնիկական բնութագրիչները
Հրապարակվել են Samsung Galaxy Tab A 8.4 նոր պլանշետի տեխնիկական բնութագրիչները
17/02/2020 00:07

Samsung ընկերությունն այն փոքրաթիվ արտադրողներից է, որոնք դեռեւս արտադրում են պլանշետներ։ Ինչպես եւ անցած տարի, օգտատերերն ակնկալում են տարբեր գնային կատեգորիաներում նոր մոդելների թողարկում։ Վերջերս Համացանցում հայտնվել են Galaxy Tab A 8.4 (2020) անունով միջին դասի ապագա պլանշետներից մեկի բնութագրիչները, գրում է Planet Today-ը։

Ինչպես եւ հետեւում է անվանումից, այդ պլանշետը կունենա 8.4-դյույմանոց դիսփլեյ։ Հայտնի են նաեւ դրա կարգավորումները՝ 1200 x 1920։ Սարքը հագեցած կլինի Exynos 7904 պրոցեսորով, որը կլինի բավականին բյուջետային։

Դեռ ավելին, ի զարման բազմաթիվ օգտատերերի եւ մասնագետների, բնութագրման մեջ նշված է, որ պլանշետն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով Android 10 վերջին տարբերակի փոխարեն։ Սակայն շատ հնարավոր է, որ Galaxy Tab A 8.4 (2020)-ը կաշխատի Android 10-ով։

Ինչ վերաբերում է այնպիսի հատկանիշներին, ինչպիսին է մարտկոցի հզորությունը, տեսախցիկի բնութագրիչները, ֆլեշ-կրիչի տարողունակությունը, ապա դրանք դեռ հայտնի չեն։ Չնայած, հավանական է, որ այդ տեղեկատվությունը կհայտնվի դեռեւս վաճառքի մեկնարկից առաջ՝ չնայած շուկայում այն պաշտոնապես նախատեսվում է ներկայացնել այդեն ընթացիկ եռամսյակում։

news.am