Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/04/2020 07:06
ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175 միլիոն դոլարով | Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել | «Արցախը պետք է ազատագրել օլիգարխիկ շրջանակների իշխանատենչական նկրտումներից» | ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն | Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ԴԱՀԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննութայան արդյունքները. Ինչ է բացահայտվել | Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am | 2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում տնտեսական անկում կգրանցվի | Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն |

ՏՏ

Հայկական PicsArt-ն առաջ է անցել յութուբից, ինստագրամից, սնապչաթից և ֆեյսբուքից
Հայկական PicsArt-ն առաջ է անցել յութուբից, ինստագրամից, սնապչաթից և ֆեյսբուքից
12/02/2020 10:36

Հայկական Պիքսարտը ամերիկյան շուկայում փետրվարի 11-ին Apple-ի ամենաշատ անվճար ներբենռնված հավելվածներից երկրորդն էր: Զիջում էր միայն տիկտոկին՝ առաջ անցնելով յութուբից, ինստագրամից, սնապչաթից և ֆեյսբուքից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն վիդեո և ֆոտո պատկերների խմբագրման հայկական արտադության այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում. «Անալիտիկ ընկերությունների տվյալների համաձայն՝ 2019-ին Պիքսարտը 14-րդ է աշխարհում: Աճի դիմանիկան շարունակվում է»,-ասաց նա:

9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելոսում, 600 միլիոն ընդհանուր և ամսական 150 միլիոն մշտական օգտատեր:

Շուկան գնալով աճում է, մրցակցությունն ուժեղանում, և մշտապես զարգանալով ու օգտատերերին նոր գործիքներ առաջարկելով՝ Պիքսարտնը շարունակում է մրցակցային լինել աշխարհում: Հովհաննես Ավոյանը փոքր երկրից միջազգային մեծ շուկա դուրս գալու իր բանաձևն ունի. «Պետք է միշտ նորը ստեղծել, փորձել ամեն ինչ»,-ասում է նա:

Հայաստանի ՏՏ ոլորտը ժամանակին համահունչ զարգանալու համար, ըստ Ավոյանի, մասնագետների կարիք ունի: Երկրի նոր կառավարությունը ոլորտը զարգացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում, և դա պետք է կենտրոնացնել մասնագիտական կրթության վրա.Ֆորբս ամսագրի անցած շաբատ հրապարակված «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն՝ Հայաստան» հոդվածում անդրադարձել էր նաև Պիքսարտ ընկերությանը՝ այն համարելով հաջողված ստարտափ: Հիշեցնենք՝ ստեղծման օրվանից ի վեր ընկերությունը բազմաթիվ մրցանակներ եւ պարգևներ է ստացել, ներառյալ Ֆորբսի 2015 թվականի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը:

news.am