Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 13:19
Ադրբեջանի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է. տեղեկատվական կենտրոն | «Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև 29-ին»․ Լապշին | Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացմանը | «Ունենք զոհեր». Արծրուն Հովհաննիսյան | Հայաստանը քննարկում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու հարցը. Եղիշե Կիրակոսյան | Հյուսիսային ուղղությամբ կռվում են թուրքական F-16 կործանիչները. Հասցնում են ռմբաավիացիոն հարվածներ. Շուշան Ստեփանյան.www.banak.info | Տեսանյութը նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել/ առաջնագծի դիրքերից մեկի ուղղությամբ իրականացրած ադրբեջանական հարձակումը ձախողվել է | Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները Մակրոնն անվանել է վտանգավոր և չմտածված |

Հարցազրույցներ

Ռուբեն Հայրապետյան-Անդրանիկ Քոչարյան-Խաչատուր Սուքիասյան հարաբերությունները կարող են հանգեցնել մարդասպանության. Սուրեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուբեն Հայրապետյան-Անդրանիկ Քոչարյան-Խաչատուր Սուքիասյան հարաբերությունները կարող են հանգեցնել մարդասպանության. Սուրեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18/12/2019 22:59



Factor. am-ը զրուցել է «ֆուտբոլ +» թերթի հիմնադիր, սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ – Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք պատկերացնում ՀՖՖ նախագահի ընտրության ելքը: Ո՞վ կընտրվի նախագահի պաշտոնում: -Կռահելը շատ դժվար է, աննախադեպ թեժ պայքար է ծավալվել: Նույնիսկ քաղաքական ընտրությունների ժամանակ այսպիսի քարոզարշավ չէր ընթանում, իրավիճակը շատ պայթյունավտանգ է: Հնարավոր է, որ համաժողովը ձախողվի: Թեկնածուների առումով ես դուրս եմ եկել պայքարի Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի դեմ: Նրանք չպետք է լինեն ղեկավար կազմում: Նրանք քավոր-սանիկ իրավիճակ են ստեղծել ՀՖՖ-ում: -Ո՞վ պետք է լինի ՀՖՖ նախագահ: -Ամենահարմար թեկնածուն Թովմաս Գրիգորյանն է: Նա բոլոր պարամետրերով համապատասխանում է: -Նա Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձ չէ՞: -Բայց դա ի՞նչ կապ ունի: -Եթե Թովմաս Գրիգորյանն ընտրվի Ռուբեն Հայրապետյանն ազդեցություն չի՞ ունենա ֆուտբոլի վրա: -Ի՞նչ ազդեցություն պետք է ունենա: Ես իր հետ լավ հարաբերությունների մեջ չեմ, բայց նույն Մելիքբեկյանը, Նիկողոսյանը աշխատել են Ռուբեն Հայրապետյանի հետ: Ֆուտբոլում խնդիրն այն է, որ քավոր-սանիկ, ախպերական հարաբերություններ կան: -Ովքե՞ր են հայկական ֆուտբոլի քավոր-սանիկները: -Մելիքբեկյանն իր շրջապատն է տեղավորել ֆեդերացիայում: Մարդիկ խոսում են, որ դրսի խաղերին Մելիքբեկյանը տարել է իր զոքանչին և աներոջը: -Վոյաժների է տարե՞լ: -Այո, բա էլ ի՞նչ, աներն ու զոքանչը ֆուտբոլի խոշոր մասնագետնե՞ր էին: -Ռուբեն Հայրապետյանն էլ իր տղայի թիմն էր մտցրել ՀՖՖ և քվեարկությունների վրա ազդեցություն էր ունենում: -Ես ոչ մեկի չեմ պաշտպանում, ես փաստերն եմ ասում: Ես Ռուբեն Հայրապետյանի դեմ ելույթներ եմ ունեցել: – Պարոն Բաղդասարյան, Ձեր պարբերականի նախորդ համարում մեծ անդրադարձ էիք նվիրել ՀՖՖ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանին։ Ավելին, մեկ այլ հարցազրույցի միջոցով էլ անդրադարձել էիք Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի, Ձեր բնութագրմամբ, ֆուտբոլը կործանման տանող գործունեությանը։ Արդյոք այս ընտրությունների դեպքում կանխակալ մոտեցում չունե՞ք։ -Ոչ, ես պայքարի եմ դուրս եկել, որ նրանք չպետք է լինեն ֆուտբոլում: – Հայտարարել էիք, որ տիրապետում եք այնպիսի տեղեկությունների, որը կջախջախի Արմեն Մելիքբեկյանին։ Ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը։ Կարո՞ղ եք այժմ այդ մասին ուղիղ խոսել։ -Մելիքբեկյանը պարբերաբար հակապետական գործունեություն է ծավալել: Նա ասել է՝ զինվորներ, զենքը թողեք խրամատում հետ եկեք: Սաթիկ Սեյրանյանն էլ հայտարարեց, որ Մելիքբեկյանն ասել է, որ բանակն ազգի սարսափն է, սրոնով արդեն իրավապահները պետք է զբաղվեն:  – Արմեն

 
Մելիքբեկյանը օրերս մեզ մոտ էր։ Հարցազրույցի ընթացքում նշել է, որ ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է իր կողմից առաջարկ ներկայացնել ու փորձել կրճատել կառույցի կանոնադրությամբ սահմանված այն դրույթը, թե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է առավելագույնը երեք անգամ ընտրվել։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Արմեն Մելիքբեկյանը աթոռից կառչած անձ չէ, ինչի վերաբերյալ Դուք վերջերս հակառակն եք պնդել։ -Եթե նա ինչ-որ ձևով ընտրվի, ավելի քան համոզված եմ, որ մեկ տարի չի կարող ձգել, կառավարել: Ֆեդերացիայի նախագահը պետք է դուբինկան ձեռքին լինի: -Փաստորեն, ՀՖՖ նախագահի միասնական թեկնածուի հարցում Ձեր և Ռուբեն Հայրապետյանի շահերը համընկնում են: -Հիմա ամեն մարդ էլ իր կարծիքն ունի: Ես եղածներից ընտրություն եմ կատարում: Ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես Ռուբեն Հայրապետյանին հասարակությունը չի ընդունում: -Օրերս Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց էր տվել և Ձեզնից ներողություն էր խնդրում։ Արդյոք ընդունո՞ւմ եք նրա ներողությունը։ Ինչո՞ւ էր նա Ձեզնից ներողություն խնդրում։ -Ես և նա եթերում լուրջ ընդհարում ունեցանք, փորձում էր ինձ սաստել, ձայն էր բարձրացնում: Հետո մենք առանձնացանք և «ռազբորկա» գնաց: Նա ասաց, որ իր դեմ գրում է իր խորհրդական Արմեն Նիկողոսյանը, ես ասացի, որ լավ են անում, որովհետև Դուք սատարում եք նրան: Նաև ասում էր, որ իր դեմ գրում է նաև իր խորհրդական Արայիկ Մանուկյանը, որին Միշիկն է միջնորդել, որ ՀՖՖ բերի: Այսքանից հետո եկել է այն եզրակացության, որ ինքը սխալ էր, ես՝ ճիշտ: -Սերժ Սարգսյանի փեսայի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ Միքայել Մինասյանը լծակներ ունե՞ր նաև ֆուտբոլի ոլորտում: -Այո: Մարդը փեսա էր և իշխում էր համբողջ հանրապետությունում: -Իսկ ներեցի՞ք Ռուբեն Հայրապետյանին: -Չեմ ներել, որոշ հարցեր էլ կան, որ պետք է ներողություն խնդրի: -Մեքենաներն այրելու պատմությունն էլ չբացահայտվեց: Ի վերջո, պարզվեց, թե ով կամ ովքեր են այրողները, որովհետև երկու անգամ են այրել: -Ես հայտարարել էի, որ ինքն է կազմակերպել, բայց դա սխալ է, որովհետև, եթե դու չես կարող ապացուցել, ուրեմն չպետք է հայտարարես: Ես չեմ կարող Ռուբեն Հայրապետյանի արածն ուրանալ, նրան երանի են տալիս: Ռուբեն Հայրապետյան-Խաչատուր Սուքիասյան հարաբերությունները կարո՞ղ են հանգեցնել մարդասպանության: Մանրամասները՝ տեսանյութում: Նարեկ Կիրակոսյան

factor.am