Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:43
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց | Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները | Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր |

Հարցազրույցներ

Առաջիկայում կխոսեմ ամեն ինչի մասին և մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի և իրավիճակի մասին․ Արթուր Վանեցյան
Առաջիկայում կխոսեմ ամեն ինչի մասին և մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի և իրավիճակի մասին․ Արթուր Վանեցյան
22/11/2019 10:33

168.am-ի պրեսինգ հաղորդման վերջում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է քաղաքական բլից հարցերի։

 -Պարո՛ն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:

-Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:

-Արդյոք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործո՞ւմ են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:

-Կարծում եմ՝ այո:

-Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:

-Ոչ, նման խնդիր չի դրվել:

-Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:

-Այո՛, սպասելի էր:

-Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:

-Չեմ պատասխանի այդ հարցին:

-Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:

-Չեմ պատասխանի այդ հարցին:

-Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարո՛ն Վանեցյան:

-Կարծում եմ՝ այո:

-Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:

-Չեմ պատասխանի այդ հարցին:

-Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը

 

Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:

-Եթե կարճ պատասխանենք՝ այո:

-Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր:

-Կարծում եմ՝ այո:

-Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:

-Այո:

-Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

-Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:

-Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:

-Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

-Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

-Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:

-Կարծում եմ:

-Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:

-Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:

-Ի՞նչ պլաններ ունեք, պարո՛ն Վանեցյան, շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:

-Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ոնց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:

-Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:

-Ինչի՞ համար:


Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի այս հարցազրույցը եղել է մինչ ՀՖՖ նախագահի պաշտոնից նրա հրաժարականը։

tert.am