Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/12/2019 08:50
Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ գնահատում է նրա լավ կամ վատ ընկեր լինելը. ժամանակը ցույց կտա, թե Սերժ Սարգսյանը լավ ընկեր, ղեկավար է եղե՞լ, թե՞ ոչ. Ռուբեն Հայրապետյան | Արմավիրի համայնքապետը մանկապարտեզի տնօրենին ազատել է աշխատանքից փոխքաղաքապետին «խոզապահ» ասելու համար | «Մեր տեսակին չեն կարող վախեցնել». Ռուբեն Հայրապետյան | Հարցը չափազանց կարևոր է. Էդմոն Մարուքյանը դիմել է Տաթևիկ Ռևազյանին | Առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զահրաբյան | Սենատի բանաձեւից հետո կսպասվի Հայոց ցեղասպանության ընդունման ալիք ԱՄՆ դաշնակիցների կողմից. Նադեին-Ռաեւսկի | Մասիս Մայիլյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը | Մասիս Մայիլյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը |

Տնտեսություն

Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան
Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան
14/11/2019 20:54

Դատաիրավական բարեփոխումներն այսօր ամենախնդրահարույց հարցերից մեկն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է ներդրումների խթանման համար անհրաժեշտ օրենսդրական, մասնավորապես դատաիրավական բարեփոխումների գործընթացը։

«Դա մեր ընթացիկ ամենախնդրահարույց հարցն է։ Ընդ որում, այստեղ հարցերը միայն դատական համակարգի անկախության խնդիրը չէ, մենք բանկային համակարգի հետ մեր շփումների ընթացքում մի շատ տարօրինակ փաստ արձանագրեցինք, որ մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում, որոնցից 150-ի պարագայում կա ֆորմալ դատական վեճ, բայց դե ֆակտո դատական վեճ չկա։ Այսինքն՝  նա, ով պետք է վճարի՝ ընդունում է, որ պիտի վճարի, իսկ նա, ով պետք է ստանա, ընդունում է, բայց քանի որ դատական գործընթաց պետք է անցնի,  այդ գումարը տեղից տեղ չի կարող տեղաշարժվե, առանց դատարանի վճռի , իսկ այդ դատական գործերը երբեմն տևում են տարիներ,

 

որովհետև դատական համակարգը ծանրաբեռնված է։ Սա կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների խնդրի հետ, քանի որ դատական համակարգը պատշաճ ձևով չի կարողանում սպասարկել տնտեսությունը։

Օրինակ, Երևանի կենտրոնում այս պահին կան մի քանի ներդրումային ծրագրեր՝ մի քանի հարյուր միլիոնի ծրագրեր, որոնք երկար ամիսներ կանգնած են, օրինակ հարևանի հետ  դատական վեճի պատճառով։ Դատական համակարգի փոփոխությունը կրկին այն ոլորտն է, որտեղ շատ արագ պրոցեսներ հնարավոր չեն, երկրորդն էլ՝ անթույլատրելի են։ Երբ շատ երկրների փորձն ուսումնասիրում ենք, այնպես է եղել, որ դատական համակարգի բարեփոխումները բերել են կոլապսի, այսինքն՝ երկրում դատարան չի եղել, հիմա մենք բողոքում ենք, որ ամիսներով ձգվում են, բայց եղել են դեպքեր, որ մի իքս պահի երկրում դե ֆակտո դատարան չի եղել։ Ես ձեր հարցին ուղիղ եմ պատասխանում՝ ես գոհ չեմ։ Եթե մեր դժգոհությունը փոխակերպվի էմոցիոնալ գործելակերպի, դա կարող է վնասներ բերել։ Այստեղ ամենակարևորը հետևողականությունն ու համբերությունն է, որբ մենք ունենանք ինստիտուցիոնալ արդյունք»,– ասել է Փաշինյանը։