Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/07/2020 19:05
Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ | Կալանավորվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը | Բեքհեմների ավագ որդին նշանադրվել է դերասանուհի Նիկոլա Պելցի հետ tert.am | Թրամփն առաջին անգամ պաշտպանիչ դիմակ է կրել. CNN (տեսանյութ) | Հայազգի քաղաքական գործիչ Սերժ Քեհեայանը վերընտրվել է Ֆրանսիայի Կլամարի փոխքաղաքապետի պաշտոնում | Մեղմ ասած մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները նման զգայուն հարցերին. Զարեհ Քահանա Աշուրյան | Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը կարող է հանգեցնել կրոնական պառակտման․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ | Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ) |

Life

«Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ
«Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ
14/11/2019 19:36

Մոդել, հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանը կրկին հրավիրել է իր սիրելի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչին, որի հետ Հայաստան էր ժամանել, կոսմետիկայի համատեղ հավաքածու թողարկել KKW Beauty ապրանքանիշի համար։ Առաջին համատեղ հավաքածուն նրանք թողարկել են 2018թ.-ի մարտին։ Նոր կապսուլային հավաքածուն ստացել է «Artist & Muse» անվանումը։ Դրա կազմի մասին առայժմ տեղեկություններ են հայտնի դառնում միայն Instagram-յան հրապարակումներից. հստակ է, որ

 

հավաքածուում ներառված կլինեն աչքերն ու շուրթերը ներկելու միջոցներ։

«Այս հավաքածուն իմ աշխարհն է։ 19 տարի ոլորտում որպես վիզաժիստ աշխատելով՝ ես որոշում կայացրի իմ ամբողջ ժամանակն ու էներգիան բացառապես նվիրել նախագծերին, որոնք 100 տոկոսով արժեքավոր են ինձ համար։ Վերջին 11 եւ ավելի տարին Քիմը ոչ միայն ինձ համար է մուսա եղել, այլեւ ոգեշնչման աղբյուր ամբողջ աշխարհում մի ամբողջ սերնդի համար։ Նա բացել է դռներն ու հնարավորություններ ընձեռնել ինձ եւ վիզաժիստներին, որոնք, որքան ես գիտեմ, այս ոլորտը փոխել են առհավետ։

Այս հավաքածուի ու արշավի միջոցով (որը ներառում է իմ ամենասիրելի երանգներից ու տեքստուրաներից մի քանիսը) ես ցանկանում էի նրան շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աղջկա ու տղայի անունից, որի կյանքի վրա նա այս կամ այն կերպ ազդել է։ Նա իմ մուսան է, նա մեր մուսան է»,- Instagram-ի իր էջում գրել է Դեդիվանովիչը։

Աղբյուրը ՝ Blueprint