Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/07/2020 20:39
Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ | Կալանավորվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը | Բեքհեմների ավագ որդին նշանադրվել է դերասանուհի Նիկոլա Պելցի հետ tert.am | Թրամփն առաջին անգամ պաշտպանիչ դիմակ է կրել. CNN (տեսանյութ) | Հայազգի քաղաքական գործիչ Սերժ Քեհեայանը վերընտրվել է Ֆրանսիայի Կլամարի փոխքաղաքապետի պաշտոնում | Մեղմ ասած մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները նման զգայուն հարցերին. Զարեհ Քահանա Աշուրյան | Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը կարող է հանգեցնել կրոնական պառակտման․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ | Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ) |

Արցախ

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
13/11/2019 12:42

Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն

 

իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, ինչպես նաև նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):  

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: