Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/11/2019 07:29
350 մլն դոլարը կա, ներդրողը կա, բայց հնարավորություն չկա ներդնելու էդ գումարը. Փաշինյան | Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո) | Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան | Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից | Կադրեր՝ թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից | Մանկական եվրատեսիլ - 2019: Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը | Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում, իսկ վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ. Վարդան Ղուկասյան | «Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ |

Իրավունք

Արարատի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կասկածյալը կին է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արարատի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կասկածյալը կին է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
08/11/2019 20:17

Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության Արարատի բաժնի արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝

 
մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն ու խոստովանեց կատարածը։
Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։