Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 22:49
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը լիպիդների մեծացված ծավալի մատակարարման պայմանագիր է կնքել | Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի հիմնավոր կասկածը․ պաշտպան | Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը | Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ | Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա | Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են | Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը | Գագիկ Խաչատրյանը վատառողջ է ու պահվում է վատթարագույն պայմաններում․ փաստաբանական խումբն ահազանգում է |

Հայաստան

Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչը, վտանգելով իր կյանքը, «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագծից անվտանգ վայր է տեղափոխել մի կնոջ, ով փորձում էր իրեն ցած նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչը, վտանգելով իր կյանքը, «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագծից անվտանգ վայր է տեղափոխել մի կնոջ, ով փորձում էր իրեն ցած նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
08/11/2019 20:08

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սամսոն Պողոսյանը ծառայության ընթացքում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանից տեղեկություն է ստանում, որ մի կին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։ Ճանապարհային ոստիկանը, օպերատիվորեն հասնելով նշված վայր, կարողանում է իր կյանքը վտանգելով՝ նույնպես մասամբ անցնել վտանգավոր եզրագիծը և այդ կնոջն անցկացնել անվտանգ վայր, որից հետո արդեն դեպքի վայր են ժամանում ժողովրդին

հայտնի ոստիկանության Կարմիր բերետները։ Իրավիճակի մասին Կ. Հովակիմյանը տեղեկությունը փոխանցում է նաև Երևանի ՃՈ պետ

 
Վահան Էվինյանին, ում կարգադրությամբ Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգում են Երևանի 1-03

շտապօգնություն, և ժամանած բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, որից հետո նրան տեղափոխում են հիվանդանոց։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են

նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կնոջ ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/07/1139940/