Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 22:24
Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են | Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը | Գագիկ Խաչատրյանը վատառողջ է ու պահվում է վատթարագույն պայմաններում․ փաստաբանական խումբն ահազանգում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում է գտնվում Գավառի դեպքերի ժամանակ պարանոցը կտրած երիատասարդը և ինչ է պատմել իրավապահներին | Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով | Պոմպեո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը | Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com| | 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից |

Իրավունք

Արդարադատության ակադեմիայում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Արդարադատության ակադեմիայում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
08/11/2019 16:29

Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Կովկասյան տարածաշրջանի երկրների աջակցման համակարգող Քեվին Բրգվինքլը (Վաշինգտոն) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանը:

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Արդարադատության ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում միակ կառույցն է, որը պատասախանատու է դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համար: Ռեկտորն անդրադարձավ ուսուցման ծրագրերին, ուսուցման մեթոդաբանությանը, միջազգային համագործակցությանը՝ այդ առումով շեշտադրելով ԱՄՆ գործընկերների հետ ունեցած դրական փորձը: «Պատահական չէ, որ Ակադեմիայում այս տարի գործարկել ենք «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը, համատեղ մշակել և ուսումնական ծրագրերում ներդրել խիստ արդիական թեմաներին առնչվող 9 մոդուլներ, նաև այս պահին համատեղ աշխատանքներ ենք իրականացնում ևս 5 մոդուլների մշակման ուղղությամբ»,-նշեց Սերգեյ Առաքելյանը:

Հյուրերը գոհունակությամբ խոսեցին առկա համագործակցության դրական արդյունքների մասին: Ռեկտորը, ի պատասխան հյուրերի հարցադրումներին, նշեց Ակադեմիայի և ՀՀ արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցության, իրականացված համատեղ միջոցառումների մասին: Նաև անդրադարձավ միջազգային և օտարերկրյա գործընկեր կառույցների հետ իրականացվող ծրագրերին:

Հյուրերը նաև հնարավորություն ունեցան շրջելու «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: