Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 23:01
Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» | Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը լիպիդների մեծացված ծավալի մատակարարման պայմանագիր է կնքել | Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի հիմնավոր կասկածը․ պաշտպան | Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը | Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ | Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա | Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են | Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը |

Քաղաքականություն

Այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա՝ կամ այս իշխանությանը ճանապարհում են այն տարբերակով, որով նրանք եկել են իշխանության, կամ էլ երկրում հաստատվում է դիկտատուրա. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)
Այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա՝ կամ այս իշխանությանը ճանապարհում են այն տարբերակով, որով նրանք եկել են իշխանության, կամ էլ երկրում հաստատվում է դիկտատուրա. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)
08/11/2019 12:09

Այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա՝ կամ նոր իշխանությանը ճանապարհում են այն տարբերակով, որով նրանք եկել են իշխանության, կամ էլ երկրում հաստատում է դիկտատուրա։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքական մեկնաբան, վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը։

Անդրադառնալով մոտ երկու տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը», քաղաքական մեկնաբանն ասել է. «Աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձն ու հազարավոր նմանատիպ խնդիրները ժողովրդին բորբոքում են և գալիս են ժողովրդի կողմից սիրված դեմագոգ ղեկավարներն ու ասում՝ մեզ ընտրեք, մենք ամեն ինչ կանենք։ Այդ մարդիկ իշխանության են գալիս և հանկարծ պարզվում է, որ աշխատատեղեր ստեղծել հնարավոր չէ, ներդրումներ չեն գալիս, որովհետև ոչ մեկը խելքը չի թռցրել, որ նման պայմաններում ներդրումներ անի։ Այս իրավիճակում մարդիկ սկսում են հարցնել՝ լավ, ինչի՞ համար էր այս ամենը, մեզ ասել էին՝ հանգստություն,

 

աշխատատեղերի բացում, պատերազմի ավարտ»։

Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությանն ու Պուտին-Քոչարյան հարաբերություններին. «2008թ․ը շրջադարձային էր և՛ Նիկոլի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքում։ Քոչարյանի գործով դատավարությունը քաղաքական ռևանշ է և ՀՀ ներկա իշխանությունների համար նշանակություն չունի՝ իրենք խայտառակ են լինում ամբողջ աշխարհում, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է Պուտինի վերաբերմունքին Ռոբերտի նկատմամբ, պետք է ասեմ՝ ես շատ հպարտ եմ Պուտինի պահվածքից։ Պուտինն, իհարկե, չէր կարող գալ Հայաստան ու գնալ բանտում հանդիպել Քոչարյանի հետ, բայց Քոչարյանի կնոջ հետ հանդիպումը ցույց տվեց, որ Պուտինն իր ընկերների կողքին է ոչ միայն, երբ նրանք ազատության մեջ են, այլ նաև այն ժամանակ, երբ նրանք բանտում են»։

Խոսելով Նիկոլի Փաշինյանի ու ԱԳ նախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասին՝ քաղաքագետը դրանք որակել է սիրողական մակարդակի։