Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 21:23
armtimes.com Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը | Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել | Գագիկ Խաչատրյանը վատառողջ է ու պահվում է վատթարագույն պայմաններում․ փաստաբանական խումբն ահազանգում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում է գտնվում Գավառի դեպքերի ժամանակ պարանոցը կտրած երիատասարդը և ինչ է պատմել իրավապահներին | Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով | Պոմպեո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը | Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com| | 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից |

Քաղաքականություն

Հունական մամուլի անդրադարձը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
Հունական մամուլի անդրադարձը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
08/11/2019 11:52

thegreekcurrent.simplecast.com հունական կայքն անդրադարձել է անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերին: Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու պատմական քվեարկություն է անցկացրել, որոնցից առաջինով գրեթե միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Հայոց, Հունական և Ասորական ցեղասպանությունները, իսկ

 

երկրորդով որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունների համար:

Աղբյուրը նաև նշել է, որ այս զարգացումների մասին խոսել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։