Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/06/2020 01:01
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել | Որքա՞ն է իրերին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը | Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար նիստերի եւ քննարկումների անցկացմանը | Վլադիմիր Կլիչկոն մարզում է Էվանդեր Հոլիֆիլդին | Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին | ՊԵԿ-ում կլինեն նաեւ այլ հրաժարականներ․ 168․am | Հունիսի 6-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին․ դեսպանություն | Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգվածային լրատվամիջոցներին գովազդ տեղադրել |

Հայաստան

«Ժողովուրդ». Կդիմի՞ Վերմիշյանը դատարան, թե՞ ոչ․ հակամարտությունը նոր թափ է ստանում
«Ժողովուրդ». Կդիմի՞ Վերմիշյանը դատարան, թե՞ ոչ․ հակամարտությունը նոր թափ է ստանում
08/11/2019 11:43

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի եւ Քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի միջեւ առկա հակամարտությունը նոր թափ է ստանում:

Վահագն Վերմիշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հոկտեմբերի 22-ին հայտարարել էր. «Երկրում քարտեզագրում չի արվել: Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»:

Դրան հաջորդեց Սարհատ Պետրոսյանի արձագանքը: «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Վերմիշյանի վերոնշյալ մեկնաբամությանը` Պետրոսյանն ասել էր. «Ես Վերմիշյանին լուրջ չեմ ընդունում, Վերմիշյանին լուրջ չեն ընդունում կառավարությունում, հենց իր ղեկավարած կոմիտեում եւ, ենթադրում եմ, տանն էլ լուրջ չեն ընդունում: Վերմիշյանը ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է,

 

եւ ես կարող եմ դա ապացուցել… Եւ այդ մարդը այսօր կա, վաղը չկա: Ինքը պատահաբար է այդտեղ հայտնվել»:

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ երեկ առավոտյան զրուցեց Վերմիշյանի հետ: Նա ասաց, որ տեղյակ է Սարհատ Պետրոսյանի այդ որակումներից: «Լսել եմ, լսել եմ»,-ասաց Վ. Վերմիշյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ պատասխան եք տալու Պետրոսյանին, Վերմիշյանն արձագանքեց. «Պատասխանն արդեն իրավապահ մարմինները կտան, ի՞նչ ասեմ…»: Կդիմի՞ Վերմիշյանը դատարան, թե՞ ոչ. պարզաբանեց. «Չի բացառվում, չեմ որոշել, հետո կիմանաք»:

«Ժողովուրդ» օրաթերթն օրվա ավարտին էլ Վերմիշյանից փորձեց ճշտել` կողմնորոշվել է արդյոք, կդիմի արդյոք դատարան: Նրա ցասումն արդեն իջել էր, մեղմացել էր ու հրաժարվեց մեկնաբանություններից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում