Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 23:05
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է | Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» | Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը լիպիդների մեծացված ծավալի մատակարարման պայմանագիր է կնքել | Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի հիմնավոր կասկածը․ պաշտպան | Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը | Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ | Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա | Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են |

Մշակույթ

Աշխարհահռչակ Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները
Աշխարհահռչակ Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները
08/11/2019 10:40

Նոյեմբերի 9-ին երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահարներից մեկի՝ Յուրի Բաշմետի կատարումները։ Այդ հնարավորությունը երաժշտասերներին ընձեռել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորները և մենակատարները։

Նոյեմբերի 9-ի երեկոն նվիրված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները։ Վերջինս հանդես կգա ոչ միայն որպես կոմպոզիտոր‚ այլև հանդիսատեսը կկարողանա վայելել դաշնակահար Ալեքսանդր Չայկովսկու կատարողական վարպետությունը։ Մասնավորապես‚ նա դաշնակահար Դարիա Չայկովսկայայի հետ կկատարի իր

 

Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար։

Կներկայացվի «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։

Յուրի Բաշմետը մեծ հռչակ է վայելում աշխարհում։ 20-րդ դարի և ժամանակակից շատ կոմպոզիտորներ իրենց ալտի համար գրված կոնցերտները նվիրել են Բաշմետին։ Նա հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է։ 1988 թվականի երկրաշարժի օրերին Բաշմետը հանդես է եկել որպես բարեգործական միջոցառումների և համերգների կազմակերպիչ և մասնակից։ Նա շարունակաբար աջակցել է հայազգի երիտասարդ կատարողների միջազգային ճանաչմանն ու առաջխաղացմանը, հայ կոմպոզիտորների գործերը կատարել է աշխարհի հանրահայտ բեմերում։

Նշենք‚ որ նոյեմբերի 1ից 9-ը Երևանում անցկացվող «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։