Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/11/2019 06:59
350 մլն դոլարը կա, ներդրողը կա, բայց հնարավորություն չկա ներդնելու էդ գումարը. Փաշինյան | Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո) | Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան | Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից | Կադրեր՝ թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից | Մանկական եվրատեսիլ - 2019: Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը | Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում, իսկ վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ. Վարդան Ղուկասյան | «Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ |

Life

ՀՀ-ն կրկին դառնում է դասական երաժշտության կենտրոն. Նախագահն ընդունել է «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասնակիցներին
ՀՀ-ն կրկին դառնում է դասական երաժշտության կենտրոն. Նախագահն ընդունել է «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասնակիցներին
06/11/2019 17:05

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:

Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ

 

Հայաստանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային կենտրոն: Ողջունելի է, որ աշխարհի տարբեր երկրներից տաղանդավոր երաժիշտներն ավելի շատ են այցելում մեր երկիր»: Հյուրերը պատմել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների վերապատրաստման և այլ ծրագրերի մասին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է արվեստի ու երաժշտության ոլորտում փոխգործակցությունը և համատեղ տարբեր նախագծերի, նոր փառատոնների կազմակերպումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրականացմանը: Նշելով, որ նախագահական նստավայրում նույնպես մշակութային տարբեր միջոցառումներ են անցկացվում, Հանրապետության նախագահն առաջարկել է այդ շրջանակում կազմակերպել դասական երաժշտությանը նվիրված համերգ: