Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/11/2019 05:59
350 մլն դոլարը կա, ներդրողը կա, բայց հնարավորություն չկա ներդնելու էդ գումարը. Փաշինյան | Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո) | Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան | Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից | Կադրեր՝ թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից | Մանկական եվրատեսիլ - 2019: Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը | Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում, իսկ վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ. Վարդան Ղուկասյան | «Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ |

Առողջապահություն

Շատ հիվանդներ դժգոհում են, որ որոշ հիվանդանոցներում պետպատվերը չի գործում
Շատ հիվանդներ դժգոհում են, որ որոշ հիվանդանոցներում պետպատվերը չի գործում
01/11/2019 11:52

Բնակչության խոցելի խմբերը`երեխաները, ծերերը, հաշմանդամները և այլոք իրավունք ունեն օգտվել Հայաստանի Հանրապետությունում գործող առողջապահական ոլորտի հիմնական աջակցության փաթեթից: Փաթեթը տրամադրում է որոշակի առողջապահական ծառայություններ՝ ներառելով առողջության առաջնային պահպանումը և դեղորայքային բուժումը, որոնք համապատասխան հիվանդների համար անվճար են: Սակայն այս փաթեթից օգտվելու, օրենքով իրավունք ունենալը դեռևս չի նշանակում, որ մարդիկ իսկապես օգտվում են այդ ծառայություններից:

ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=265) երաշխավորում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի առաջնային անվճար բժշկական օգնության իրավունք: Հետևաբար շտապօգնությունից օգտվելը  միանշանակ անվճար է բոլոր քաղաքացիների համար:

2004 թվականի մարտի 4-ին ընդունվել է «Պետության կողից երաշխավորված անվճար բժշկական օգնության և և սպասարկման մասին» N 318-Ն որոշումը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=12227),   որտեղ սահմանված է այն անձանց ցանկը, ովքեր իրավունք ունեն ստանալու անվճար բուժօգնություն:

Շատ հաճախ հիվանդները պարզապես անտեղյակ են, որ իրենք սոցիալական այս կամ այն խմբին են պատկանում, որն առողջապահական ծառայությունների համար պետության կողմից կարող է սուբսիդավորում ստանալ, կամ ստույգ չգիտեն, թե որոնք են սոցիալական ծրագրերի միջոցով փոխհատուցվող ծառայությունները:

«Կան հիվանդանոցներ, որոնց ֆինանսական միջոցները  բավարար չեն  հիվանդներին պետպատվերի շրջանակներում բուժելու համար, կամ,

 

օրինակ, տարվա կեսից կարող է տվյալ հիվանդանոցի ֆինանսական միջոցները սպառվեն, և հիվանդները ստիպված են լինում դիմել այլ հիվանդանոց՝ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու  համար»,- մեզ հետ

զրույցում նշեց Քանաքեռավանի ԱԱՊԿ-ի տնօրեն Սուսաննա Նուշիկյանը:

Բացի այս, օրենքում և որոշումներում շատ հաճախ են տեղի ունենում որոշ ավելացումներ կամ փոփոխություններ, ուստի հիվանդները պետք է մշտապես հետևեն այս օրենքներին և որոշումներին:

Պետպատվերով սպասարկվում են այն անձինք, ովքեր ունեն հաշմանդամություն (1,2,3 կարգ), սոցիալական անապահովության բալը 30 է և ավելի, նախազորակոչային և զորակոչային տարիքի մարդիկ, զինվորական ծառայության մեջ գտնվողները և իրենց ընտանիքի անդամները, միայնակ մայրերը:

Թեև Հայաստանի Հանրապետությունում գործում է «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշումը, որոշ հիվանդներ դժգոհում են, որ այս որոշումը չի գործում և հիվանդանոցներում համապատասխան բուժօգնություն ցույց տալու համար իրենցից պահանջում են գումար:

Հիվանդանոցներում առկա է պետպատվերով բուժվող հիվանդների ցուցակ, և հիվանդները ստանում են համապատասխան բժշկական օգնություն ըստ այդ ցուցակի,և շատ հաճախ հիվանդը ստիպված է լինում սպասել այնքան ժամանակ մինչև կհասնի այդ ցուցակով սահմանված իր հերթը, ինչի արդյունքում էլ հաճախ վատթարանում է հիվադի առողջական վիճակը:

«Եթե հիվանդը շտապօգնությամբ է բերվել հիվանդանոց և անհետաձգելի վիրաբուժական դեպք է (սրտի ինֆակտ, սրտի իշէմիկ հիվանդություն, սիրտ-թոքային հիվանդություն), ապա վերջին շրջանում այսպիսի հիվանդներին ցուցաբերվում է անվճար բուժօգնություն առանց որևէ հերթի»,- բժշկուհի Սուսաննա Նուշիկյանը:

Բացի անվճար բուժօգնությունից, կան դեղորայքներ, որոնք պետք է տրամադրվեն անվճար՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեբերի 23-ի N 1717Ն որոշման (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=29606): Այդ որոշմամբ  սահմանված են այն հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բժշկական հաստատությունների կողմից դեղորայքը տրվում է անվճար:

Թամարա Վարդանյան