Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/11/2019 06:33
350 մլն դոլարը կա, ներդրողը կա, բայց հնարավորություն չկա ներդնելու էդ գումարը. Փաշինյան | Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո) | Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան | Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից | Կադրեր՝ թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից | Մանկական եվրատեսիլ - 2019: Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը | Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում, իսկ վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ. Վարդան Ղուկասյան | «Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ |

Մշակույթ

Արևելահայերեն թարգմանված «Մատյանի» նոր խմբաքանակը գրախանութներում է
Արևելահայերեն թարգմանված «Մատյանի» նոր խմբաքանակը գրախանութներում է
01/11/2019 10:35

Արևելահայերեն թարգմանված «Մատյան ողբերգության» աղոթագրքերը ամիսներ առաջ օրհնվեցին Վանում, հենց այնտեղ, որտեղ «Նարեկն» է գրվել:

Սա Նարեկացու արևելահայերեն թարգմանված «Մատյանի» նոր խմբաքանակն է: Առաջին տպաքանակը սպառվել էր մեկ ամսում: Թարգմանչի` Տեր Մեսրոպ Քահանա Արամյանի համար սա հաճելի անակնկալ էր:

Արևելահայերեն թարգմանված «Մատյան ողբերգության» աղոթագրքերը ամիսներ առաջ օրհնվեցին Վանում, հենց այնտեղ, որտեղ «Նարեկն» է գրվել: Այնտեղ ամեն ինչ ոգեշնչող ու խորհրդավոր էր:

Թարգմանության այս տարբերակն առանձնահատուկ էր: «Նարեկն» առաջին անգամ հոգևորական է թարգմանել: Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ «Նարեկը» լույս էր տեսել հունիսին:

Տեր Շահե քահանա Հայրապետյանը հիշեցնում է, որ «Նարեկը»

 

համամարդկային արժեք է: Ասում է` այն կարդալու համար սեր է հարկավոր, թարգմանելու համար էլ` մեծ խիզախություն:

Արևելահայերեն թարգմանությունը «Նարեկն» ավելի հասկանալի է դարձնում, այնուամենայնիվ, այն կարդալն այնքան էլ հեշտ չէ: «Նարեկը» բնագրով և տարբեր թարգմանություններով բազմիցս ընթերցած Աստղիկը կարծում է` «Նարեկն» ընթերցելուց հետո մարդու մեջ քրիստոնեությունն ավելի խոր արմատներ է գցում:

Պահպանելով աղոթքի շունչն ու տրամաբանությունը. Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը խնամքով ուսումնասիրել է մատյանի բոլոր թարգմանությունները: Ըստ նրա` գիրքը կարդալու համար է, թեև մարդիկ նարեկը չկարդալով էլ տարատեսակ զորություններ են վերագրել այս մատյանին:

Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը «Մատյան»-ի վրա աշխատել է երկար տարիներ: Ըստ թարգմանչի` ատյանը հետագայում ևս կթարգմանեն բազմաթիվ լեզուներով և այն կտարածվի ամբողջ աշխարհում: