Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/05/2020 22:22
Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը | Գագիկ Խաչատրյանը վատառողջ է ու պահվում է վատթարագույն պայմաններում․ փաստաբանական խումբն ահազանգում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում է գտնվում Գավառի դեպքերի ժամանակ պարանոցը կտրած երիատասարդը և ինչ է պատմել իրավապահներին | Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով | Պոմպեո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը | Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com| | 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից | Փոխնախարար չեմ ուզում դառնալ, ընտանիքիս ոչ մի անդամի գործի տեղավորելու համար որեւէ մեկին խնդրած չկամ. Ջուլֆալակյան |

Արցախ

Արցախի ԱԺ-ն մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը. Սամվել Բաբայանը չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում
Արցախի ԱԺ-ն մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը. Սամվել Բաբայանը չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում
31/10/2019 17:26

Արցախի Ազգային Ժողովը մերժել է «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը:

«Ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ

 

կատարելու մասին» նախագիծը»,-գրել է Ղավալյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել Արցախում գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս, քանի որ գործող Սահմանադրությամբ նախագահի թեկնածուի համար կա մշտական բնակության ցենզը, իսկ Բաբայանը վերջին տարիներին մշտապես չի բնակվել Արցախում, ինչի համար էլ ցանկանում էր այս փոփոխություններով հանել այս ցենզը։