Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/11/2019 07:23
350 մլն դոլարը կա, ներդրողը կա, բայց հնարավորություն չկա ներդնելու էդ գումարը. Փաշինյան | Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո) | Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան | Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից | Կադրեր՝ թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից | Մանկական եվրատեսիլ - 2019: Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը | Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում, իսկ վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ. Վարդան Ղուկասյան | «Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ |

Արցախ

Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ․ Արցախի ՊՆ
Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ․ Արցախի ՊՆ
30/10/2019 19:49

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

Այս մասին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։

«Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում

 

իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»,-նշված է տեքստում: