Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/11/2019 07:11
350 մլն դոլարը կա, ներդրողը կա, բայց հնարավորություն չկա ներդնելու էդ գումարը. Փաշինյան | Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո) | Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան | Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից | Կադրեր՝ թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից | Մանկական եվրատեսիլ - 2019: Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը | Ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց չեմ վախենում, իսկ վարչապետի ասած թալանը կատարվել է իր մեծ եղբայր ՀՀՇ-ի ժամանակ. Վարդան Ղուկասյան | «Նա իմ մուսան է». Քիմ Քարդաշյանը համատեղ հավաքածու է թողարկում Մարիո Դեդիվանովիչի հետ |

Աշխարհ

«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ
14/10/2019 12:08

Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ: Այս մասին ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը:

Նշվում է, որ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որպեսզի աջակցություն ցուցաբերեն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, որոնց հիմքը քուրդ մարտիկներն են:

«Վերջին հինգ օրերին Սիրիայի հյուսիս ներխուժած թուրքական զորքերը բազմաթիվ հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության դեմ: Ագրեսորներին համատեղ հակահարված տալու համար մենք համաձայնության ենք եկել սիրիական կառավարության հետ, որը պետք է պաշտպանության տակ վերցնի ազգային

 

ինքնիշխանությունն ու սահմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ համաձայնագիրը «թույլ կտա ազատել թուրքական իշխանությունների և նրանց կողմից մարտնչող վարձկանների գրաված բոլոր սիրիական շրջանները, ներառյալ՝ Աֆրինը», նշել է քրդական կողմը:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին, որից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: 

Ռազմարշավի մեկնարկից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին: