Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 12/07/2020 20:34
Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու փորձ է կատարել` կիրառելով հրետանային կրակ | Կալանավորվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը | Բեքհեմների ավագ որդին նշանադրվել է դերասանուհի Նիկոլա Պելցի հետ tert.am | Թրամփն առաջին անգամ պաշտպանիչ դիմակ է կրել. CNN (տեսանյութ) | Հայազգի քաղաքական գործիչ Սերժ Քեհեայանը վերընտրվել է Ֆրանսիայի Կլամարի փոխքաղաքապետի պաշտոնում | Մեղմ ասած մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները նման զգայուն հարցերին. Զարեհ Քահանա Աշուրյան | Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը վերադարձնելը կարող է հանգեցնել կրոնական պառակտման․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ | Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ) |

Տարածաշրջան

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ապօրինի ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում
Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ապօրինի ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում
11/10/2019 16:57

Հայաստանի համար ամեն ինչ ավելի մտահոգիչ է, քանի որ թուրքերի և քրդերի բախման էպիկենտրոնում են հայտնվել հազարավոր հայ ընտանիքներ:

Հայաստանը դատապարտում է թուրքական ներխուժումը: Զանգվածային վայրագությունները կանխելու համար կոչ է անում միջազգային ջանքերով դադարեցնել օպերացիան, որը ստեղծում է ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։ Հայաստանի համար ամեն ինչ ավելի մտահոգիչ է, քանի որ թուրքերի և քրդերի բախման էպիկենտրոնում են հայտնվել հազարավոր հայ ընտանիքներ: 

Սիրիայում ստեղծված վիճակը կառավարությունը քննարկել է դռնփակ: Նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցրել է, որ Սիրիայում գտնվող հայկական հումանիտար առաքելությանը չի մասնակցում ռազմական

 

գործողություններին։ 

Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսն ամբողջ հոգատարությունն ուղղել է դեպի սիրիա: Կրակի տակ հայտնված քրդական բնակավայրերից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն հեռացել են, տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե:


Ղամիշլին, որտեղ ամենաշատ հայերն են՝ 3000-ից ավելի, հայտնվել է հրթիռակոծության տակ: Նաև քաղաքի քրիստոնեական թաղամասերը: Երկու վիրավոր կա: Նրանք հայեր չեն: Բնակավայրում հաստատված են սիրիայի կառավարական ուժերը, որոնց հետ ուղիղ առճակատումից խուսափելու համար Թուրքիան, հնարավոր է, չմտնի քաղաք: Հայերն այնտեղից չեն հեռանում: 


Սիրիայում Հայաստանի դեսպանատունն ու Հալեպում հայկական հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Մշակում են քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու համար: