Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 11:53
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում |

Life

Այց Picsart-ի երեւանյան գրասենյակ եւ հայկական կոնյակ. Քիմ Քարդաշյանի հրապարակումները Հայաստան այցից
Այց Picsart-ի երեւանյան գրասենյակ եւ հայկական կոնյակ. Քիմ Քարդաշյանի հրապարակումները Հայաստան այցից
10/10/2019 18:31

Աշխարհի ամենալսելի ձայներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, երեկ ուշ երեկոյան մեկնել է Հայաստանից, սակայն նրա այցի քննարկումները շարունակում են մինչ այժմ։ 38-ամյա հայուհին պատմական հայրենիքում էր հագեցած օրակարգով՝ երեխաների մկրտություն, մասնակցություն WCIT համաշխարհային համաժողովին, հանդիպում երկրի վարչապետի եւ նախագահի հետ, այց Գառնի եւ այլն։

Հայրենիքում Քիմը հասցրել է նաեւ բազմաթիվ նվերներ ստանալ, որոնց մասին հայտնել է Instagram-ում։ Հայուհին յուրօրինակ նվեր է ստացել՝ իր լուսանկարով գինի եւ

 

կոնյակ։ Համաշխարհային ճանաչում ունեցող աստղն անակնկալը պատկերող լուսանկարը հրապարակել է Instagram-յան էջի Stories բաժնում ու գրել. «Նոյ հայկական կոնյակ»։

Քիմը հայտնել է նաեւ «Picsart» ընկերության երեւանյան գրասենյակ այցի մասին։ «Այցելեցի Picsart-ի երեւանյան գրասենյակ։ Աշխատակիցների 51 տոկոսը կանայք են։ Հպարտ եմ այս հիասքանչ թիմով»,- գրել է նա։