Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:51
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Իրավունք

Խոշոր չափերի չարաշահում՝ Գավառում. գլխավոր դերում համայնքի ղեկավարն ու նրա տեղակալն են
Խոշոր չափերի չարաշահում՝ Գավառում. գլխավոր դերում համայնքի ղեկավարն ու նրա տեղակալն են
10/10/2019 18:20



Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գավառ համայնքի ղեկավարը և տեղակալը, ըստ նախնական տվյալների, 2018 թ. մարտ-մայիս ամիսներին, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող իրենց մտերիմ անձին ապամոնտաժել Գավառի Ազատության 2-րդ փողոցի մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութը: Ապօրինի գործարքը քողարկելու նպատակով նրանք 2018 թ. ապրիլի 20-ին կազմակերպել են ապամոնտաժման թույլտվության վերաբերյալ ձևական բնույթ

 

կրած ավագանու նիստ, որին հաջորդել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության կողմից տվյալ գույքի շուկայական արժեքին և ապամոնտաժման աշխատանքներին գրեթե համարժեք` շուրջ 2.200.000 դրամի չափով գնահատելու գործընթացը:

Դրա հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018 թ. հունիսի 13-ին մեկ այլ ընկերության հետ ձևական բնույթի կապալի պայմանագիր է կնքվել, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Պարզվել է նաև, որ Գավառի համայնքի ղեկավարը 2016 թ. մարտին, 2017 թ. հուլիսին, 2018 թ. ապրիլին կազմակերպել է համայնքապետարանի և իր հորը պատկանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համայնքին տրանսպորտային ծառայություններ մատուցելու մասին պայմանագրերի կնքում, որոնց շրջանակներում Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետը փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մատուցելու եղանակով կազմել է հանձնման-ընդունման կեղծ ակտեր:

Իսկ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հաստատել է ակտերը, որոնց հիման վրա էլ համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել է, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, հիշյալ ընկերությանը փոխանցված ընդհանուր շուրջ 3 միլիոն 800 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: