Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:33
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Քաղաքականություն

Ավելի կարեւորում ենք լսել ոչ թե Սերժ Սարգսյանին կամ Յուրի Խաչատուրովին, այլ՝ ապրիլյանի զինվորներին. Անդրանիկ Քոչարյան
Ավելի կարեւորում ենք լսել ոչ թե Սերժ Սարգսյանին կամ Յուրի Խաչատուրովին, այլ՝ ապրիլյանի զինվորներին. Անդրանիկ Քոչարյան
10/10/2019 18:07



ԱԺ ապրիլյան պատերազմի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անկնալում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կգա ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց, որ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր չի եղել, իսկ թե ով է հրավիրված եղել Քոչարյանն ասաց. «Մարդ, որը հարստացրեց մեր տեղեկատվությունը»։

Միայն նշեց, որ հյուր է եղել ապրիլյանի ժամանակ առաջնագծում ծառայություն իրականացրած զինվոր.

«Այդ օրերին ծառայություն տարած 18 տարեկան զինվորականներին լսելն էր, որովհետեւ իրենք են հենց անմիջական առաջին հարվածը ընդունել եւ մարտի բռնվել հակառակորդի հետ։

այլ ապրումներ են առաջացնում, եւ՛ հպարտության, եւ՛ ցավի, երկուսն էլ համադրվում է եւ դա ստանում է շատ մեծ լիցք, որը մենք պիտի ծառայեցնենք հետագա նման սխալներ թույլ չտալու առումով։ Դրա համար մենք կարեւորում ենք ոչ թե այն, որ կլսենք Սերժ Սարգսյանին թե Յուրի Խաչատուրովին, այլ մեզ համար կարեւոր է լսել առաջնագծի զինվորներին, որովհետեւ իրենց ընկերները մահացել են, բայց ով էլ չի մահացել՝ ականատեսն էլ եղել այն ամբողջ

 

գործողություններին»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիսից ավելի երկարաձգվի, Քոչարյանն ասաց.

«Մենք հիմա ամենահետաքրքիր փուլում ենք։ Եթե անհրաժեշտ լինի մենք կդիմենք ԱԺ-ին՝ ժամկետը երկարացնելու, որի իրավունքը մենք ունենք։ Մեր աշխատանքների ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ մենք աշխատում ենք 6 ամսյա ժամկետում՝ ունենալ մաքսիմալ տեղեկատվություն, բայց տեղեկատվությունը հարցի մի մասն է։ Սահմանափակ փորձագետների առկայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի եզրակացությունների ամբողջ բլոկը, որոնք շատ ծավալուն են լինելու, կարողանանք տեղավորվել, եթե չկարողանանք… Դրա համար հանձնաժողով որոշեց, որ խորհրդատուների ինստիտուտ սահմանվի։ Խորհրդատուներից մեկն էլ Նորատ Տեր-Գրիգորյանցն է լինելու, պարզապես հիմա Սիրիա է գնացել, խնդրեց ինչ-որ ժամանակ նոր ինքը կորոշի, թե երբ գա, որ մեզ օգնի։ Չնայած խնդիրը օգնել կամ չօգնելու մեջ չէ, այդ բարձրակարգ զինվորականները մեզ միշտ պետք է կարողանան այնպիսի տեղեկատվությամբ աջակցել, որ մենք հանկարծ սխալ եզրահանգումների վրա չշեղվենք»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս խորհրդատուների ցանկում են նաեւ Վաղարշակ Հարությունյանը, Վլադիմիր Հայրապետյանը: Եվ հանձնաժողովն էլ դիմել է ԱԱԾ, որպեսզի վերականգնվի այս անձանց գաղտնիության թույլտվության հնարավորությունը. «Մի քիչ զարմանալիորեն, որոշ փաստաթղթեր ԱԱԾ-ում կան, բայց աշխատանքում դանդաղել են, եւ արդեն պետք է պատրաստ լինեին, որ մեր հրավիրյալները կարողանային անկաշկանդ մասնակցեն մեր նիստերին։ Բայց քանի որ Վլադիմիր Հայրապետյանն էլ հանդիսանում է ՊՆ-ի խորհրդական, մյուս նիստին նրանք էլ լիարժեք մասնակցություն կունենան»։

Հարցին՝ բարձրաստիճան զինվորականները երբ պետք է գան հանձնաժողով, Քոչարյանն ասաց.

«Որեւէ մեկը, որն ունի տեղեկատվություն չի կարող հանձնաժողով չհրավիրվել։ Բոլորին հրավիրելու ենք մեր հաստատած ցանկով`դեռ մի բան էլ ավել։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է մերժել մի հանձնաժողովի հրավեր, որը միտված է ապրիլյան դեպքերի ուսումնասիրելուն։ Նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ ակնկալում, որ չի մերժելու։ Նույնիսկ ակնկալել եմ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, եթե «մարտի 1-ով» լքեց Հայաստանը, ապա ապրիլյանով ինքը պետք է ձեւ գտնի`հանձնաժողովի հետ կոնտակտ կարողանա ապահովի, չգիտեմ, տեխնիկական ինչ-որ միջոցներով, սկայպով, որովհետեւ հարցեր կային, որ իրեն էլ պետք է ուղղեինք, որովհետեւ ինքը հանդիսանում էր այդ ժամանակ նախագահի առընթեր ռազմական գլխավոր տեսուչը»։

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նրա այդ ժամանակվա տեղակալն արդեն հրավիրվել է հանձնաժողով եւ շատ կարեւոր տեղեկատվություն է տրամադրել: