Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:14
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Կրթություն

ՀՊՏՀ աշխատակիցները, ի աջակցություն համալսարանի ղեկավարության, հանդես են եկել հայտարարությամբ
ՀՊՏՀ աշխատակիցները, ի աջակցություն համալսարանի ղեկավարության, հանդես են եկել հայտարարությամբ
10/10/2019 17:55

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք աշխատակիցների կողմից եղել է նախաձեռնություն՝  հանդես գալ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով համալսարանի ղեկավարությանը: Հայտարարությանը միացել են բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական ստորաբաժանումների ավելի քան 350 աշխատակիցներ, այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները: Նախաձեռնող խմբի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն թվականի սեպտեմբերի 4-ին համալսարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովում արձանագրեցինք և վերահաստատում

 

ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության շուրջ: Հավաստիացնում ենք, որ ՀՊՏՀ-ում իրական կրթական բարեփոխումներն անկասելի են և հետևողականորեն կյանքի են կոչվելու:

Դատապարտում ենք համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ շարունակաբար հրահրվող հրապարակումները, որոնք էականորեն ազդում են գիտակրթական գործընթացների պատշաճ կազմակերպման վրա:
Կոչ ենք անում և հորդորում բոլոր շահառուներին, զանգվածային լրատվության միջոցներին և բոլոր նրանց, ովքեր կարևորում են բարեփոխումների ընթացքը, ձեռնպահ մնալ մեր համալսարանը շարունակաբար ցնցումների ենթարկելու անընդունելի և ապակառուցողական գործելաոճից»:

10.10.2019թ.