Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 12:46
«Միասին դիմակայել Թուրքիայի ագրեսիային». քրդերը օգնության շուրջ համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ | Երեւանն ընդգրկվել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում | Խախտումներ` Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները | Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին |

Իրավունք

ՄԻԵԴ-ը հրապարակել է մարտի 1-ին կալանավորված Դավիթ Մաթևոսյանի գործով որոշումը
ՄԻԵԴ-ը հրապարակել է մարտի 1-ին կալանավորված Դավիթ Մաթևոսյանի գործով որոշումը
10/10/2019 16:38

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշում՝ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: ՄԻԵԴ-ը որոշել է, որ խոչընդոտվել է դիմողի արդար դատաքննության, մասնավորապես՝ վկաներին կանչելու և հարցաքննելու, ինչպես նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անցկացնելու (Կոնվենցիայի 11-րդ հոդված) իրավունքը: Բացի այդ դատարանը վճռել է, որ պատասխանող Պետությունը, վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի 13 հազար 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը: Դատարանը մերժել

 
է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը: ՄԻԵԴ-ը վճռել է նաև, որ գործը կարիք չկա քննել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համատեքստում( դիմողի հետապնդումը և դատապարտումը չի եղե՞լ արդյոք խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա), որը համադրվում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ: Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի հավաքը ցրելուց հետո։ Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, իսկ դատարանի վճիռը հիմնված է 2 ոստիկանների հակասական ցուցմունքների վրա:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

aravot.am